Դանիել Վարուժան «Անդաստան»

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Реклама

Իմ դպրոցը

Ես ուզում եմ խոսել մեր դպրոցի մասին: Ես սովորում եմ Հարավային դպրոցում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Մեր դասարանները շատ լուսավոր են, որովհետև մենք չունենք պատեր: Մենք ունենում ենք ուրախ օրեր: Դասերից հետո մենք հեծանիվ ենք   քշում : Դրսում մենք խաղում ենք տարբեր խաղեր, երբ եղանակը տաք է լինում: Մեր դպրոցում կան շատ ծառեր և ծաղիկներ, և մենք ամեն օր ջրում ենք դրանք: Մենք նաև ունենք մեծ շուն: Շան անունը Արջուկ է: Բոլոր երեխաները սիրում են Արջուկին: Արջուկը ունի փոքր տնակ դպրոցի ետևում: Երեխաների պարտականությունն է ամեն օր կերակրել Արջուկին:

Ամռանը մենք ունենք բացօթյա լողավազան, որտեղ  լողում ենք դասերից հետո: Դպրոցում կան շատ պտղատու ծառեր:  Երբ եղանակը տաք է, դասերը անում  ենք բակում՝ ծառերի տակ:Մենք անցնում ենք տարբեր առարկաներ `հայերեն, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն, տեխնոլոգիա և ֆիզկուլտուրա: Ես սիրում եմ բոլոր առարկաները, բայց ամենից շատ ինձ դուր է գալիս բնագիտությունը, քանի որ այն շատ հետաքրքիր է: Այսքանը մեր դպրոցի մասին:

Учебный комплекс «Мхитар Себастаци»

Я хочу поговорить о нашей школе. Я учусь в Южной школе учебного комплекса «Мхитар Себастаци». Я очень люблю свою школу. Наши классы очень светлые,  потому что в нашей школе нет стен.

У нас бывают весёлые деньки. После уроков мы можем кататься на велосипеде. Во дворе мы играем в разные игры, когда погода тёплая. У нас в школе есть много растений и мы каждый день поливаем их. У нас так же есть большая собака. Кличка собаки Медвежонок. Все дети в школе любят Медвежонка. У Медвежонка есть маленький дом за школой. Обязанность всех учеников в школе каждый день кормить Медвежонка. Летом у нас есть открытый бассейн, в котором мы плаваем после уроков. Вокруг школы много фруктовых деревьев. Иногда, когда погода бывает тёплой, мы делаем наши уроки во дворе под деревьями.

Мы проходим разные уроки: армянский язык, русский язык, английский язык, математику, естествознание, технологию и физкультуру. Я люблю все предметы, но больше всего я люблю выборочный урок кино-фото, потому что он интересный. Столько о нашей школе.

Our school

I want to speak about our school. I study at the Southern School of «Mkhitar Sebastatsi» Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. We also have a big dog. Its name is Arjuk. All the children in our school love Arjuk. Arjuk has got a small doghouse behind the school. It is all the children’s duty to feed Arjuk every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Maths, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like Nature Study because it is very interesting. This is all about our school.

Ավստրալիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան է:Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

Եվրասիա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա:

Ասիայում է ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը:

Այս մայրցամաքում կա 84 պետություն, որոնց թվում ամենափոքր պետությունը` Վատիկանը, և ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը:

Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը: