Տրված են պատասխանները: հարցերն ինքդ գրի՛ր

 

Այն  մեքենան քեզ դու՞ր է գալիս։

-Ո՛չ, դա ինձ դուր չի գալիս։

Կուզեի՞ր հեծանիվ ունենալ։

— Այո՛, շա՜տ-շատ կուզեի։

Ես լսել եմ, որ այս տարի ամանորյա արձակուրդները  երկար են լինելու։

-Ի՜նչ լավ կլիներ, եթե այդպես լիներ։

Քեզ  դու՞ր են գալիս մարդկանց  ազնվությունը և բարությունը։

-Այո՛, ինձ դուր են գալիս բնավորության այդ գծերը։

Իսկ  դու  սիրում  ես  ստախոս  ու ալարկոտ մարդկանց։

-Ո՛չ, ա՛յ,  բնավորության այդ գծերը չեմ սիրում։

Որոշե՞լ  ես, թե  ինչ մասնագիտություն ես ընտրելու։

-Չգիտեմ, այդ հարցի մասին դեռ չեմ մտածել։

Գիտենք, որ միջատները տերև են ուտում։

Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։

Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը:

Նրա տերևները մազմզուկներով են պատված:

Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:

Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։

Ահա այդպես է բույսը միջատ ուտում։

 

Եթե նախադասությունները ճիշտ դասավորես, կիմանաս, թե ինչպես է առաջացել իմ կույր բախտից արտահայտությունը

  1. Հին հռոմեացիները Ֆորտունա անունով բախտի և արդարադատության աստվածուհի ունեին։
  2. Կշեռքով նա կշռում-դատում էր մարդկանց գործերը որտեղից էլ առաջացել է բախտի նժարին դրված լինել դարձվածքը։
  3. Նրանք այդ կնոջը պատկերում էին աչքերը կապած, մի ձեռքին՝ կշեռք, մյուսին՝ սուր։
  4. Մյուս ձեռքի սուրը մեղավորին անխնա պատժելու համար էր։
  5. Իսկ աչքերը փակող թաշկինակը նրա համար էր, որ ոչ մեկին չտեսներ և արդար դատեր։
  6. Այստեղից էլ առաջացել է իմ կույր բախտից արտահայտությունը։

Գրիր

  1. Օրվա այն մասը, երբ մութն ընկնում է. գիշեր
  2. Մարդու գլխի առջևի կողմը. դեմք
  3. Երկար ականջներ ունեցող. ավանակ
  4. Մեր մոլորակի անունը. Երկիր մոլորակ
  5. Մեռնել-մահանալ, բույր ֊հոտ, վախ–սարսափ
  6. Ես դու, նա, մենք, դուք, նրանք:

Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

 

Սողացբույն էր դրելշարժում էրսլանում էինգործի դրեցշարունակում էր,բռնեցգալարվեցցած ընկավհարձակվեցմոտեցրեցշարժվում էր,հավաքվեցինծղրտացինխուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը  բույն էր դրել,ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ սողաց մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ծղրտացին և նրանց ծվծվոցի վրա հավաքվեցին հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս սլանում էին, բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ շարժվում  էր առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս  խուժեց և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին շարժում էր:
Օձը շարունակում էր դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ հարձակվեց օձի վրա և կտուցի բզեզը մոտեցրեց օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով  բռնեց օձին և իր առաջին ոտքերի սղոցները գործի դրեց: Օձը ցավից գալարվեց ու առաստաղից ցած ընկավ:

 Գրե՛ք մեկ բառով:

 

Կճղակ ունեցող- կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրե՛ք՝

Հիմա գրե՛ք՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

Ավոր մասնիկը ցույց է տալիս ինչ- որ բան ունեցող: