Մասնագիտական կողմնորոշման թեստի լրացում

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ

Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ

Կմասնակցեի՞ք ֆիզիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Կցանկանայիք կատարել հետազոտություններ ֆիզիկայի ասպարեզում

Աշխարհագրություն՝

Հետաքրքրվու՞մ եք աշխարհագրության մասին նյութերի ընթերցանությամբ

Հետաքրքրվու՞մ եք հայտնի աշխարհագետների և ճանապարհորդների մասին նյութերի ընթերցանությամբ

Կհաճախեի՞ք աշխարհագրության ընտրությամբ խումբ

Կմասնակցեի՞ք աշխարհագրության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Կցանկանայիք կատարել հետազոտություններ աշխարհագրության ասպարեզում

Քիմիա՝

Հետաքրքրվու՞մ եք քիմիայի մասին նյութերի ընթերցանությամբ

Advertisements

about:blank

REPORT THIS AD

Հետաքրքրվու՞մ եք հայտնի քիմիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

Կհաճախեի՞ք քիմիայի ընտրությամբ խումբ

Կմասնակցեի՞ք քիմիայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Կցանկանայիք կատարել հետազոտություններ քիմիայի ասպարեզում

Կենսաբանություն՝

Հետաքրքրվու՞մ եք կենսաբանության մասին նյութերի ընթերցանությամբ

Հետաքրքրվու՞մ եք հայտնի կենսաբանների մասին նյութերի ընթերցանությամբ

Կհաճախեի՞ք կենսաբանության ընտրությամբ խումբ

Կմասնակցեի՞ք կենսաբանության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Կցանկանայիք կատարել հետազոտություններ կենսաբանության ասպարեզում

Մաթեմատիկա՝

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկայի մասին նյութերի ընթերցանությամբ

Հետաքրքրվու՞մ եք հայտնի մաթեմատիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկական խնդիրների լուծմամբ

Կհաճախեի՞ք մաթեմատիկայի ընտրությամբ խումբ

Կմասնակցեի՞ք մաթեմատիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Տեխնիկա՝

Հետաքրքրվու՞մ եք տեխնիկայի մասին նյութերի ընթերցանությամբ
+

Կպատրաստեի՞ք տեխնիկական սարքեր

Կհաճախեի՞ք տեխնիկայի (ռոբոտաշինության) ընտրությամբ խումբ
+

Կմասնակցեի՞ք տեխնիկական բնույթի մրցույթների

Կմասնակցեի՞ք ԱԹՍ-ների պատրաստմանը
+

Երգ, երաժշտություն՝

Սիրու՞մ եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն
+

Սիրու՞մ եք ելույթ ունենալ
+

Տիրապետու՞մ եք երաժշտական գործիքների
+

Կհաճախեի՞ք որևէ երաժշտական խումբ
+

Կմասնակցեի՞ք երաժշտական մրցույթների

Մանկավարժություն՝

Հետաքրքրվու՞մ եք մանկավարժական նյութերի ընթերցանությամբ

Սիրու՞մ եք կարդալ քննարկել մանկավարժական բնույթի խնդիրներ

Կաշխատե՞ք կրտսեր տարիքի երեխաների հետ

Կօգնեի՞ք Ձեր ընկերներին ուսումնական խնդիրների հարցում
+

Կցանկանայի՞ք փոխարինել բացակայող ուսուցչին

Պատմություն՝

Հետաքրքրվու՞մ եք պատմական գործիչների և իրադարձությունների մասին ընթերցանությամբ

Կհաճախեի՞ք պատմության ընտրությամբ խումբ

Կնախաձեռնե՞ք ուսումնական ճամփորդություններ պատմական թեմաներով

Կցանկանայի՞ք մասնակցել անցյալի որևէ հատվածի վերականգնմանը

Կմասնակցեի՞ք պատմության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների

Սպորտ՝

Հետաքրքրվու՞մ եք ականավոր մարզիկների մասին նյութերի ընթերցանությամբ

Սիրու՞մ եք դիտել սպորտային խաղեր կամ մրցումներ

+

Սիրու՞մ եք խաղալ սպորտային խաղեր
+

Սիրու՞մ եք մարզվել սպորտային խմբերում

Սիրու՞մ եք մասնակցել սպորտային մրցումների
+

Գրականություն՝

Սիրու՞մ եք ընթերցել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն

Սիրու՞մ եք ընթերցել վերլուծական հոդվածներ գրականության մասին

Սիրու՞մ եք ընթերցել գրողների մասին նյութեր

Կհաճախեի՞ք գրական ակումբ

Ստեղծագործու՞մ եք, եթե այո, ապա գրականության ո՞ր ժանրում

Արվեստ՝

Սիրու՞մ եք մասնակցել թատերական ներկայացումների և տեսաֆիլմերի ստեղծմանը

Սիրու՞մ եք քննարկել ֆիլմեր կամ թատերական ներկայացումներ

Կայցելեի՞ք թատրոն, թանգարան կամ ցուցահանդես

Սիրու՞մ եք ընթերցել նյութեր արվեստի մասին

Կմասնակցեի՞ք արվեստի ոլորտի մրցույթների

Օտար լեզուներ՝

Ուսումնասիրու՞մ եք օտար լեզուներ

Կարդու՞մ եք օտար լեզուներով գրքեր

Հաղորդակցվու՞մ եք օտար լեզվի ներկայացուցչի հետ

Սիրու՞մ եք կատարել թարգմանություններ օտար լեզվից

Կհաճախեի՞ք օտար լեզվի ընտրությամբ խումբ

Տնտեսագիտություն՝

Կհաճախեի՞ք տնտեսագիտական ակումբ

Կմասնակցեի՞ք տնտեսագիտական մրցույթների

Հետաքրքրվու՞մ եք տարբեր երկրների տնտեսական ցուցանիշներով ու ֆինանսական վիճակով

Կմասնակցեի՞ք կրթահամալիրի աուդիտին

Կկատարեի՞ք ֆինանսական կամ տնտեսագիտական հետազոտություններ

Բնապահպանություն՝

Սիրու՞մ եք խնամել բույսերին, կենդանիներին,
+

Սիրու՞մ եք աշխատել այգում կամ բանջարանոցում

Սիրու՞մ եք ընթերցել բնապահպանական բնույթի նյութեր

Կմասնակցեի՞ք բնապահպանական ակցիաներին
+

Կմասնակցեի՞ք բնապահպանական բնույթի ճամփորդության

+

Ռազմագիտություն՝

Սիրու՞մ եք ծանոթանալ ռազմական տեխնիկային

Սիրու՞մ եք մասնակցել ռազմականացված արշավների

Կմասնակցեի՞ք ռազմական խաղերին
+

Սիրու՞մ եք ուսումնասիրել ռազմագիտությունը

Սիրու՞մ եք ընթերցել ռազմական գործիչների մասին նյութեր

Քաղաքագիտություն՝

Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությամբ

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքական գործիչների մասին

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքագիտական բնույթի գրքեր

Կմասնակցեի՞ք քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ հանդիպում-քննարկումներին

Կհաճախեի՞ք քաղաքագիտական ակումբ

Արհեստ՝

Հետաքրքրվու՞մ եք խոհարարական արհեստով
+

Հետաքրքրվու՞մ եք կահույքի ձևավորման արհեստով

Հետաքրքրվու՞մ եք գինեգործությամբ

Հետաքրքրվու՞մ եք ոսկերչությամբ

Հետաքրքրվու՞մ եք բրուտագործությամբ

Իրավունք՝

Սիրու՞մ եք ընթերցել իրավական փաստաթղթեր

Սիրու՞մ եք ընթերցել իրավագետների մասին նյութեր

Սիրու՞մ եք քննարկել իրավական խնդիրներ

Երբևիցե պաշտպանե՞լ եք Ձեր կամ մեկ ուրիշի իրավունքը
+

Կհաճախեի՞ք իրավագիտական ակումբ

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր
Ոչ մի։

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին
Ոչ մի դեպքում

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք․

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել:
Ես կցանկանայի զբաղվել խոհարարությամբ։

Ի՞նչ արվեստով կցանկանայիք զբաղվել։
Ես կցանկանայի զբաղվել կավագործությամբ։

Ո՞ր օտար լեզուն կցանկանայիք ուսումնասիրել։
Ես կցանկանայի ուսումնասիրել իսպաներեն։

Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով կամ մգացրեք։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության։

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

Դ. Փոխղեկավարի պաշտոնում։

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

Դ. Որ հարաբերությունները լարված են կոլեգաների միջև

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Շատ ազատ է միջավայրը;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն;

Դ. Այլ պատասխան;

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

Դ. Կզբաղվեի արվեստով

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Երբ աշխատավարձը, թեկուզ և քիչ, ինձ բավարարում է;

Գ. Ես չեմ նայում աշխատավարձի չափին;

Դ. Երբ աշխատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ. Գործնական (պրակտիկ) արդյունքներ;

Դ. Ուրիշների հաջողությունը։

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Հեղինակություն ունի;

Գ. Իր գործի մասնագետն է;

Դ. Ընդհանրապես ոչինչ չի հասկանում։