Արյան բաղադրությունը, ձևավոր տարրերը` էրիթրոցիտներ,լեյկոցիտներ,թրոմբոցիտներ, դրանց ֆունկցիաները,հիվանդությունը։

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին մատակարարում է թթվածին և սննդանյութեր, այնտեղից հեռացնում է ածխաթթու գազը և կենսագործունեության արգասիքները: Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը (հորմոնները), որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:
Արյունը կատարում է նաև պաշտպանական դեր, նրանում գտնվում են արյան սպիտակ գնդիկներ՝ լեյկոցիտներ, ինչպես նաև հակամարմիններ, որոնք վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ (իմունիտետ): Արյան պաշտպանական գործառույթ է համարվում նաև նրա մակարդելիության հատկությունը:

առըւն.jpg

  Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ: Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55−60)% և ձևավոր տարրերից (40−45)%։
  Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ ջուրը կազմում է (90−92)%-ը, իսկ (8−10)%-ը օրգանական և անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերից են սպիտակուցները (7−8)%, ածխաջրերը (0,08−0,12)% և ճարպերը (0,5−1)%, իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են (0,9)%: Պլազմայում գտնվող որոշ սպիտակուցային նյութեր համարվում են հակամարմիններ: Այստեղ են գտնվում նաև պրոթրոմբին և ֆիբրինոգեն սպիտակուցները, որոնք կարևոր դեր են կատարում արյան մակարդման գործընթացում: Ֆիբրինոգենից զուրկ պլազման կոչվում է շիճուկ:
 Արյան ձևավոր տարրեր
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները: 

hema-07104.jpg

 Էրիթրոցիտներ
Արյան կարմիր ձևավոր տարրերը` էրիթրոցիտները, ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2;CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության  գործակիցը: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: 
Նրանք սկզբում ունեն կորիզ, սակայն արյան մեջ մտնելիս կորցնում են կորիզը: Էրիթրոցիտների հիմնական գործառույթը թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։
Էրիթրոցիտները պարունակում են երկաթ պարունակող սպիտակուց՝ հեմոգլոբին, որը թոքերում միանում է թթվածնին՝ առաջացնելով օքսիհեմոգլոբին:
Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է: Նրանք քայքայվում են լյարդում, փայծաղում, իսկ հեմոգլոբինից առաջանում է լեղագունակ:

Լեյկոցիտներ
Դրանք արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ, չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով անհամեմատ ավելի քիչ: Արյան 1 մմ³ -ում պարունակվում է 6000−8000 լեյկոցիտ. նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3−4 օր է: Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում: Լեյկոցիտներն օրգանիզմը պաշտպանում են մանրէներից և օտարածին սպիտակուցներից: Լեյկոցիտները կարող են փոխել իրենց ձևը, ակտիվ տեղաշարժվել նույնիսկ արյան հոսքին հակառակ ուղղությամբ: Նրանք կարող են թափանցել միջբջջային տարածություն, այդ պատճառով հաճախ նրանց անվանում են թափառող բջիջներ:

Արյան թիթեղիկներ կամ թրոմբոցիտներ

Մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր, քայքայվում փայծաղում կամ անոթների վնասված պատերի հետ շփվելիս, չունեն կորիզ: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: 

aryun.jpg

Արյան հիվանդությունները ժառանգական կամ ձեռք բերովի բազմազան հիվանդությունների մի մեծ խումբ է։ Այս խմբի հիվանդությունները պայամանավորված են լինում էրիթրոցիտներիլեյկոցիտներիթրոմբոցիտների կառուցվածքի կամ ֆունկցիայի խանգարմամբ, ինչպես նաև դրանց թվի պաթոլոգիական փոփոխությամբ։

Լեյկեմիա

Արյան բջիջները արտադրվում են ոսկրածուծի ներսում, և այդտեղից էլ սկսվում է լեյկեմիան։ Այն առաջացնում է սպիտակ արյան բջիջներ, որոնք աճում են անվերահսկելի և ավելի երկար են ապրում, քան կարելի էր ենթադրել։ Եվ ի տարբերություն նորմալ սպիտակ արյան բջիջների, նրանք չեն օգնում օրգանիզմին պայքարել վարակի դեմ։

Լեյկեմիայի տարբեր ձևեր կան։ Ոմանք ավելի արագ են զարգանում։ Հիվանդը շատ հանկարծ զգում է թուլություն, ինչպես գթիպով հիվանդանալիս։ Այլ ձևերը կարող են տարիներ տևել ախտանշանները (քրոնիկ) առաջացնելու համար։ Ձեր առաջին գլխացավը կարող է աննորմալ արդյունքներ ունենալ սովորական արյան քննության վերաբերյալ։ Լեյկեմիայի ամենատարածված նշաններն այնպիսին են, որ քաղցկեղի բջիջները առողջ արյան բջիջները պահում են սովորաբար աճում և աշխատում են։

  1. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ  բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Երփներանգ ծաղիկներն օրորվում են մեղմ զեփյուռից:
Հորդառատ գետը ողողել էր մոտակա քաղաքի տներն ու պարիսպները:
Հայտնի ճանապարհորդը պատմում էր Սահարա անապատի մասին:
Գետը նուրբ շղարշով էր ծածկվել:
Լեռների մութ ստվերները ծածկել էին կանաչ դաշտերն ու հովիտները:
Հնէաբանները առեղծվածային դամբարանից հնագույն գործիքներ գտան:

Գրիգոր Զոհրապ. Մեջբերումներ

 Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են:

► Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե:

► Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ… հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ:

► Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի:

► Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն:

► Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը:

► Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները:

Մկանների կառուցվածքը և գործողութունները: Համաազդիչ և հակաազդիչ մկաններ


Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։ 

Bb_2_9.jpg

 Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:                            

мыш-ткань-3.jpg

 Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։ Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։

Կմախքային մկանի կառուցվածքը

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 

Մկանների ֆունկցիան

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։

Մկանների հիմնական խմբերը

Մկանների տարբեր խմբեր բազմատեսակ ֆունկցիաներ են կատարում։ Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։ 
Գլխի մկանները բաժանվում են երկու խմբի՝ դիմախաղի և ծամիչ։ Դեմքի արտահայտությունը՝ ուրախություն, վիշտ, թախիծ, զայրույթ, առաջանում է դիմախաղի մկանների կծկումներով և թուլացումներով։ Այդ մկանները մասնակցում են նաև բերանի, ակնակապիճի, քթի բացվածքների փոփոխությանը, իրականացնում են այտերի, շրթունքների շարժումները։ Դիմախաղի մկանները մի ծայրով ամրանում են գանգոսկրերին, մյուս ծայրով՝ մաշկին։ Այս մկանները համեմատաբար լավ զարգացած են մարդկանց և կապիկների մոտ։ Ծամիչ մկաններն իրականացնում են ստորին ծնոտի շարժումները՝ վեր, վար, աջ, ձախ, առաջ և հետ։ 
  Կրծքի մկանները մասնակցում են վերին վերջույթների և շնչառական շարժումներին: Օրինակ՝ կրծքի մեծ մկանները մասնակցում են վերին վերջույթների իջեցմանը և խոր շնչառությանը։
Մեջքի մկանները ստորին վերջույթների մկանների հետ միասին ապահովում են մեր մարմնի ուղղաձիգ դիրքը, իրանի շարժումները։ Մեջքի երկարությամբ դասավորված մկանների կծկման շնորհիվ իրանը կարող է հետ կորանալ։ 
Որովայնի մկանները կատարում են բազմատեսակ ֆունկցիաներ։ Նրանք ապահովում են իրանի դեպի առաջ և կողքեր թեքվելը, աջ և ձախ շրջվելը, որովայնի օրգանները պահում են բնականոն դիրքում, հեշտացնում աղիների դատարկումը, միզարձակումը։ Այս մկանները կծկվելիս ճնշում են գործադրում ներքին օրգանների վրա, ուստի կոչվում են մամուլի մկաններ: Սրանք պաշտպանում են նաև որովայնի խոռոչի մկանները հարվածներից և վնասվածքից: 

Վերջույթների մկանները կարևոր դեր են խաղում տեղաշարժման ժամանակ, ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ իրենց վրա կրելով մարմնի ամբողջ ծանրությունը։ Հատկապես լավ զարգացած է սրունքի հետևի կողմում գտնվող ձկնամկանը, որը կծկվելով ոտքը ծալում է ծնկան հոդում, բարձրացնում կրունկը։ Այդ շարժումները կարևոր են վազելիս, քայլելիս։ Ազդրի վրա տեղադրված է մարդու մարմնի ամենաերկար մկանը` (դերձակամկանը՝ մինչև 50 սմ):

Քառագլուխ մկան 
Մարդու յուրաքանչյուր շարժում իրականանում է հակադիր ներգործող երկու խումբ մկանների՝ ծալող և պարզող, համաձայնեցված գործունեությամբ: Անընդհատ, առանց հանգստի ֆիզիկական աշխատանք կատարելիս մկանի աշխատունակությունն աստիճանաբար փոքրանում է: 



  1. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
    • Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
      Հարավային Աֆրիկայում կա մի բույս։
      Բույսը հիմնականում թիթեռներով է սնվում։
    • Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
      Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։
      Խոլորձ ծաղիկը ունի չորս հազար տեսակ:
    • Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
      Առավել արժեքավոր է այն տեսակը։
      Այն տեսակի հոտը շարունակ փոխվում է։
    • Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
      Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ:
      Երկարակյացների միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
    • Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
      Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։
      Երեխաները ո՞ր տարիքից են սկսում հեքիաթ սիրել։

Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն



<<Զաբուղոն>> պատմվածքը մի տղայի մասին էր ,ով գյուղում էր ապրում։ Նա ճարպիկ հանցագործ էր և չէր սիրում հեշտ տներ թալանել, այլ բացում էր դժվար բացվող կողպեքները, թալանում ամենաբարձր պարիսպ ունեցող տները։ Զաբուղոնը չէր սիրում թալանել, դա ուղղակի նրա սիրելի հոբբին էր։ Զաբուղոնը նշանված էր, սակայն ոչ եկեղեցով։ Իր սիրեցյալը Վասիլիկն էր, ում հետ ամեն գիշեր հանդիպում էր։ Վասիլիկը ագահ էր ու ցուցամոլ։ Մի օր մեկ ուրիշը նրան ամուսնության առաջարկ է անում, և Վասիլիկը ընդունում է առաջարկը։ Զաբուղոնից ազատվելու համար տղային մատնում է ոստիկաններին։ Զաբուղոն յոթ տարի պետք է մնար բանտում։ Բազմաթիվ փորձեր է անում փախուստի, սակայն միշտ բռնվում ։ Զաբուղոնը վեց անգամ փախուստի փորձ է անում, սակայն միշտ բռնվում է։ Վերջապես երրորդ տարում նրան հաջողվում է փախչել։ Նա գնում է Վասիլիկի տուն ու նրան տեսնում ուրիշ տղայի կողքին։ Զաբուղոնը վերցնում է դանակը և ուզում է վրեժխնդիր լինել, սակայն մտափոխվում է ու դուրս գալիս տնից։ Նա որոշ ժամանակ զբոսնում է փողոցներով, իսկ հետո վերադառնում բանտ, քանի որ տեղ չուներ գնալու։

Հենաշարժիչ համակարգ, բաժինները, կառուցվածքը, ոսկրերի աճը

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրահյուսվածք
 Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները 

Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա: 

Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները  խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։

Խողովակավոր երկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։ Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են 
երկար  (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։ 

Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։

 Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):

Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։ 
  

18009960_656659744539063_1646731505_n.jpg

Ոսկրերի միացման տեսակները

 Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
 Անընդհատ միացումների դեպքում ոսկորները միմյանց միացած են անշարժ: Ընդ որում, անշարժ միացումը կարող է լինել կարերով կամ սերտաճմամբ: Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։ Շատ ոսկրեր իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժունմիացում (ողերի միացումները) կամ տափակ հոդ: Ոսկրերի շարժուն միացումը կոչվում էհոդ։img10.jpg 
Ոսկրերի աճը 

 Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։ Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։ Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր, օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝ 22%: Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն: Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն և դյուրաբեկ։ Ոսկրերի մակերեսը պատող շրջոսկրը ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։

  • Կետադրի՛ր տեքստը՝ ուղղելով նաև ուղղագրական սխալները:

    Հովաննեսի սիրելի առարկաններից են մաթեմատիկան, անգլերենը, ֆիզիկան: Քույրն էլ է սիրում սովորել՝ ակընհայտորեն հետաքրքրված է օտար լեզուներով: Նրանք անընդհատ մրցում են ամեն արքայի մասին իրենց սովորածով, որպեսզի ցույց տան իրենց գիտելիքները ծնողներին: Հովաննեսի՝ գայլերի մասին կարդացած գրքերը տատիկն էր գնել, և հասել էին դրանք թոռնիկին հարևանուհու միջոցով: Տատիկի համար սիրելի էր փաստը, որ թոռնիկնները ոչ թէ զբաղվում են անօգուտ խաղերով, այլ լուրջ ուսումնասիրություններ են անում տարբեր բնագավառներից: Հետաքրքիր է այն, որ ծնողների համար արդեն անհանգստության լուրջ առիթ է դա: Հայրիկի՝ ուսուցիչներին ուղղված նամակներում կարևոր էր այդ հարցը: Երբ, այլ ծնողնների երազանքը զավակների սերն էր կրթության հանդեպ, Հովաննեսի ու քրոջ դեպքում ամեն ինչ հակառակն էր, անհանգստացնում էր նրանց սովորելը: