Գործնական քերականություն

Առաջադրանքների շտեմարան սկսնակների համար

1. Այս տարվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր (եթե չգիտես հետաքրքիր մի դեպք, ամառվա մի օ՛րը նկարագրիր):

2. Մի բառով գրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը, որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
որսորդ
բ) Ի՞նչն է այն առարկան, որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
վարագույր
գ) Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
մոծակ
դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
վարսավիր
ե) Ի՞նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
զանգ

3. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:
Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

4. Բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր:

պար — պարել
երգ — երգել
կանչ — կանչել
հարց — հարցնել

Առաջին շարքի բառերը գոյականեր են, իսկ երկրոդ շարքի բառերը՝ բայեր։

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:

Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Աղվեսն ու խաղողի վազը
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ։ Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»։ Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե — բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՞նչ է նշանա­կում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:
Նա պատ շարեց։
Ի՞նչը ի՞նչ եղավ:
Գետը վարարեց։
Ովքե՞ր ի՞նչ են անում:
Մարզիկները մարզվում են։
Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Դաշտերը կանաչում են։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխա­նում) ու գրիր:

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցիչ, թռչուն, հեղեղ, մարդիկ, կանայք, դերձակ:
Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խառնվում են, շփոթեցի, բացել եք:
Ա խմբի բառերը գոյականներ են, բ խմբի բառերը՝ բայեր։

12. Ինչպիսի՛ հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր: Համեմատիր, տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք է թափում»:

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով՛ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք, գնացինք, շատ թե քիչ, մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք, դու քաղա՛ք, ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը, թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին, Ինչպիսի՞ն էին, Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա, գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:
Ես զարմացա։ (եզակի) Մենք տեսանք ։(հոգնակի) Դու փնտրում ես ։ (եզակի) Դուք վազում եք։(հոգնակի) Նա կտա։ (եզակի) Նրանք կհասնեն։ (հոգնակի)

15. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը բացատրի՛ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղ­կավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Գոյական — ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, առվակ, իքնաթիռ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։
Բայ- վազել, ոսկեզօծել, բացվել , չխկչխկալ, պահել ,գոռգոռալ, բարձրանալ, գնալ, թրթռալ, թիավարել, սողալ, ջրել, վազվզել, իջնել,լողալ,
Ածական — բուրավետ, ջինջ, մեծ, ջրոտ, ուրախ, մաքուր, հրաշալի, ծաղ­կավետ , գաղտնի, սև, պայծառ, սպիտակ, ոսկեզօծ, երկաթյա։

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի՛ր:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:
Միշտ- երբեք
անարատ-արատավոր
ոչնչացնել-ստեղծել
բացահայտ-գաղտնի
թույլ-ամուր
վերջին-առաջին
համաձայնել- մերժել
հանգստանալ-աշխատել
գտնել- կորցնել
հավաքել-վատնել
աջ- ձախ
արթուն — քնած

17. Բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

գոոոզ – գոռոզանալ
ուղիղ – ուղղել
խոնարհ – խոնարհել
կանաչ – կանաչել
Առաջին շարքի բառերը ածականեր են, իսկ երկրոդը՝ բայեր։

18. Գրի՛ր՝ յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս այնտեղ հյուր հաճախ եք գնում: – Դուք:

Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: — Ես
Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել: — Դու
Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել: — Նա
Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: — Մենք
Հետաքրքիր բան եք մտածել: — Դուք
Մեզ ամեն տարի այցելում են: — Նրանք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող – բարձրահասակ

Բարի սիրտ ունեցող, խիղճ չունեցող, բարձր ձայնով, միշտ ժպտուն, գանձը պահելու տեղ, կապույտ աչքերով, արքայի որդի, հույների երկիր, փոքր էշ, ծաղիկներով զարդարված:

Բարի սիրտ ունեցող -բրեսիրտ
խիղճ չունեցող — անխիղճ
բարձր ձայնով -բարցրաձայն
միշտ ժպտուն — ժպտրես
գանձը պահելու տեղ — գանձարան
կապույտ աչքերով — կապուտաչյա
արքայի որդի — արքայազն
հույների երկիր — Հունաստան
փոքր էշ — քուռակ
ծաղիկներով զարդարված -ծակազարդ ։

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

Գիրքը պայուսակում է ։
Գիրքը գրադարակի վրա է ։
Գիրքը պահարանում է ։
Գիրքը սեղանի վրա է ։
Գիրքը ձեռքում է։

50. Հարցերին պատասխանի՝ր (կարող ես նաև հումորով գրել).

ա) Ձեր բնակարանում քանի՞ սենյակ կա:

բ) Բնակարանն ինչպե՞ս է կահավորված:

գ) Այնտեղ ովքե՞ր են ապրում:

դ) Ինչպե՞ս են ապրում:

ե) Ի՞նչ վերաբերմունք ունեն բնակարանի նկատմամբ:

51. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

Ամպ, ծաղիկ, վար, կար, սուգ, երգ, ժողով, օճառ, գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ (իջ), մայր:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, սգալ, երգել, ժողովել, օճառել, գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, էջ (իջնել), մայրանալ:

52. Փակագծերում տրված բայերը պահանջված ձևով գրի՝ր:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ (անձրևել): Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ (փչել) լեռներից, ջրափոշին հարթավայր (տանել): Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ (դառնալ) ու որպես անձրև (տեղալ):

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չհրեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդի վրա մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է : Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր տանելով: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում:

53 Նախադասությունները լրացրո՝ւ: Գրածդ բայերն ընդգծի՝ր:

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե մ…
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե …
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե …
Ոչ մի մարդ չի մնա այս մոլորակում, եթե …

54. Ուշադրությո՝ւն դարձրու Ա, Բ, Գ նախորդ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերություններ գտի՝ր և օրինաչափությունը փորձի՝ր բացատրել:

Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկե­րասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:

Ա. Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

Ա-ում հեղինակի խոսքը սկզբում է:
Բ-ում հեղինակի խոսքը վերջում է:
Գ-ում հեղինակի խոսքը մեջտեղում է:

55. Տրված ածականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր, ճերմակ, դալուկ, ծանր:

գեղեցիկ — գեղեեցկանալ
հպարտ -հպարտանալ

տգեղ — տգեղանալ
մեծ — մեծանալ
փոքր — փոք՝
չար — չարանալ
չոր — չորանալ
թարմ — թարմանալ
խոնավ — խոնավանալ
սև — սևանալ
բարձր — բարձրանալ
մանր — մանրանալ
ճերմակ — ճերմակել
ծանր — ծանրանալ։

56. Տրված ձայնարկություններից գոյականներ և բայեր (առարկա և գործողություն ցույց տվող բառեր) կազմի՝ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:

Օրինակ՝ թը՜շշ – թշշոց – թշշալ:

Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, ծի՜վ-ծի՜վ, բա՜, տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ, թի՜ռ:

57. Թիվ և գործողության հատկանիշ ցույց տվող տրված բառերից (թվականներից և մակբայներից) բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Երկրորդ, երրորդ, չորրորդ, ուշ, շտապ, մոտ, մերձ, հհռու, դանդաղ, հաճախ, տասներորդ, կրկին:

58. Գրավոր պատմի՝ր, թե մեծերն ի՝նչ հհտաքրքիր դեպք են հիշում քո մանկությունից:

59. Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի՝ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի՝ր:

Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հագ, փախ, սառ, թռ, կպ:
Նստել, սաահել, կարդալ, խաղալ, տեսնել, հագնել, թռնել, սառել, թռնել, կպնեել։

60. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՝ր և տեքստը վերականգնի՝ր:

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՝ւղտ, ա՝յ ուղտ, դո՝ւրս արի ու մեզ նման աշխատի՝ր:
Ուղտը պատաս­խանեց.
– Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

61. Նախադասությունները լրացրո՝ւ (ուղղակի խոսքեր գրի՝ր):

Փոքրիկը խնդրեց.
– …………
– ………….., – անհանգիստ ասաց իշխանը, – …….:
– …………………, – բողոքեց տղան:
– ………………… , – անհանգստացավ պապիկը:
– …….. , – շարունակ ասում էր մարդ-մեքենան, – ………:

62. Ընդգծված բազմիմաստ բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված (բացատրելու համար տրված բառերից մեկո՝վ փոխարինիր):

Արջը գլուխը բարձրացրեց:
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը գլուխ չունի:
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր գլուխը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Գերանի գլխի՝ց բռնիր:

Խելք, մարմնի մաս, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա:

Արջը մարմնի մասը բարձրացրեց:
Սարի կատարին ինչ-որ բան է փայլում:
Այս մարդը խելք չունի:
Գրքի առաջին մասը շատ հետաքրքիր էր:
– Իսկ ո՞վ էր ձեր ղեկավարը, – որոտաց զորավարը՝ դիմելով գլխիկոր զինվորներին:
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի վրա:
Գերանի ծայրի՝ց բռնիր:

Քո կարծիքով, բառի հիմանական իմաստը ո՞րն է: Պատասխանդ փորձի՝ր պատճառաբանել:

63. Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՝ւ և փորձի՝ր բացատրել:

Սուրդ կամ վահանդ նվիրի՝ր տղային:
Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին և շներին:
Քամին ու ալիքը ընկերներ են:
Հենց ցանկապատի մոտ կանգնած էր մի վիթխարի վրան, որտեղից լսվում էր անպատմելի աղմուկ՝ վնգստոց, կազկանձ, ծղրտոց, փնթփնթոց, խռխռոց ու ճիչեր:
Մայրս, քույրս, Սոֆին, Ջեկին ու ես գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց, կաթ, միրգ ու մսի կտորներ:

64. Տրված բառերի իմաստները արտահայտի՝ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ – դարի վերջը,
աշխատասենյակ – աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած, բարեսիրտ, չարամիտ, լեռնագագաթ, արա­գահոս, հարթավայր, աստղագիտություն:

Վիլյամ Սարոյան, Պատերազմ է հայտարարվել

  1. Կարդա՛լ պատմվածքը

2. Պատերազմ հասկացությունն իմ ձևակերպմամբ, համացանցային ձևակերպումներ։
Իմ կարծիքով պատերազմը չարիք է, որը շատ մարդկանց կյանքեր է խլում։

Քաղաքական-հասարակական միավորումների (պետություններցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

3. Բառեր, որոնք օգտագործվում են պատերազմական այս փուլում՝ բառարանային էքսկուրս․ զենքերի անուններ, այլ
Պատերազմի ժամանակ օգտագործվում են հետևյալ բառերը՝ զինվոր, թշնամի, ռազմամթերք, գերի, աթս, օդաին տագնապ, ֆոսֆորային անձրև , գրավված տարածքներ, իսկանդեր, համազարկ, կրակ, նահանջ, պարտություն, խրամատ։

4. Վերլուծում եմ պատմվածքը՝ իմ տպապվորությունը, ինչ փոխանցեց․․․
Այս պատմվածքը մի սափրիչի մասին է, ում բարկացնում էր պատերազմ բառը։ Երբ փոքրիկ տղան մտավ սափրիչատուն ու ասաց, որ պատերազմ է հայտարարվել Եվրոպայում սափրիչը՝ պարոն Տագալավիան, բարկացավ և դուրս վռնդեց նրան։ Իսկ հետո նաև հեղինակին, ով սկսեց խոսել տղայի հետ, որը դուր չեկավ սափրիչին։ Նա երկուսին էլ հիմար անվանեց, որովհետև հավատում են պատերազմի գոյությանը։ Իմ կարծիքով սափրիչը ևս հավատում էր պատերազմին, ուղղակի վախենում էր պատերազմից և չէր ցանկանում ընդունել այդ չարիքը։

1939-ի սեպտեմբերի 3-ին, Ջոն անունով մի տղա վազելով մտավ Մորագա էվընյուի վրա գտնվող սափրիչատունը, ուր մազերս էի կտրել տալիս:
– Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում,- ասաց նա:Պրն. Տագալավիան մի ձեռքից սանրը գցեց, մյուսից՝ մկրատը:- Դո՛ւրս սափրիչատնից,- ասաց նա: – Առաջ էլ ասել եմ քեզ:- Ի՞նչ է անունդ,- ասացի ես տղային:- Ջոն,- ասաց նա:- Քանի՞ տարեկան ես,- ասացի:- Տասնմեկ,- ասաց Ջոնը:- Դո՛ւրս իմ սափրիչատնից,- ասաց պրն. Տագալավիան:Ես այն տպավորությանն էի, թե պրն. Տագալավիան Ջոնին է ասում, բայց երևի նրան չէ, ինձ էր ասում: Հո ինքն իրեն չէ, որ ասում էր:Ջոնը դուրս էր գնացել արդեն:Սափրիչը հանեց գոգնոցը և մի կողմ նետեց:- Ո՞վ,- ասացի ես:- Դուք,- ասաց պրն. Տագալավիան:- Ինչո՞ւ:- Ես աշխատում եմ, որ իմ սափրիչատունը պատվավոր լինի:- Ես պատվավոր մարդ եմ:- Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան իմ սափրիչատունը:- Նա հիմար չէր թվում,- ասացի:- Հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը: – Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ:- Գուցե իրոք մի քիչ հիմար բան էր, որ տղայի անունը հարցրի,- ասացի ես: – Կներեք դրա համար: Ես գրող եմ, գիտե՞ք, և միշտ հարցեր եմ տալիս մարդկանց: Ներողություն եմ խնդրում: Հաճեցեք ավարտել մազերիս գործը:- Ոչ,- ասաց սափրիչը: – Վե՛րջ:Վեր կացա բազկաթոռից և նայեցի գլխիս: Դեռ գործի կեսն անգամ չէր արվել: Գլուխս դեռ պատշաճ ձևը չէր ստացել, բայց այդպես էլ կարող էի անցնել երեք կամ չորս թաղամաս և գնալ մի սովորական սափրիչի մոտ, որ ավարտի գործը: Փողկապս կապեցի և բաճկոնս հագա:- Ներեցեք,- ասացի,- ի՞նչ է պարտքս:- Ոչինչ,- ասաց սափրիչը: – Ձեզ նման մարդկանցից փող չեմ ուզում: Եթե սոված մնամ, եթե ընտանիքս սոված մնա՝ հոգ չէ: Ոչ մի փող հիմար մարդկանցից:- Կներեք,- ասացի,- բայց կարծեմ մի բան պարտք եմ ձեզ: Գուցե 35 սե՞նտ:- Ոչ մի պեննի,- ասաց սափրիչը: – Խնդրեմ, դուրս գնացեք: Արածս թող նվեր լինի ձեզ: Ես տալիս եմ մարդկանց: Չեմ առնում: Ես մարդ եմ, ոչ թե հիմար:Գուցե դրա վրա պետք է սափրիչատնից հեռանայի արդեն, բայց վստահ էի, որ նրա իսկական ուզածը խոսելն էր:Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)Զգացի հիմա, որ սափրիչը տագնապել էր կամ ջղայնացել, որ ուզում էր խոսել ու լսող ունենալ. և որ, իրականում, եթե սխալ չէր իմ ենթադրությունը, նրա ասելիքն ուղղված էր աշխարհին: Հազարավոր մղոններ էր ճամփորդել, նա չէր կարող գտնել մի մարդ, որ ավելի պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը կամ հաղորդելու աշխարհին:- Մի սիգարե՞տ,- ասացի:- Ոչինչ չեմ ուզում,- ասաց սափրիչը:- Գուցե օգնե՞մ սրբիչները դասավորել:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից:Եթե երբևէ հանդիպել եմ ինձ նմանին, ահա այս մարդն է երևի: Ժամանակակից գրականության ընթացքին հետևող որոշ կանայք երբեմն ասել են, թե ես առեղծվածային մարդ և անկանխատեսելի մարդ եմ, բայց ես գրող եմ վերջապես: Կարելի է գրողից սպասել, որ նա տպավորություն գործի առեղծվածային լինելով և այլ նման բաներով, բայց սափրիչից սովորաբար սպասում ես, որ մազերդ հարդարի կամ երեսդ սափրի կամ երկուսն էլ անի, մի քիչ էլ զբաղեցնի սիրալիր զրույցով, ուրիշ ոչինչ: Կարդալու ժամանակ ունեցող կանայք երևի կարծում են, որ գրողի համար բնական է այս կամ այն փոքր մտասևեռումն ունենալը, իսկ գրողը գուցե միակն է աշխարհում, որ կարող է նման առանձնաշնորհումներ թույլ տալ, որ սափրիչն ունենա:Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:Որոշեցի սափրիչին առաջարկել մազերը հարդարելու լրիվ արժեքը: 65 սենտ՝ 35-ի փոխարեն: Մարդ միշտ էլ կարող է մազերը հարդարել տալ: Կան ավելի կարևոր բաներ, քան այն միտքը, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- ես չեմ կարծում, թե խաբված ես:- Ներեցեք,- ասացի,- չեմ կարծում, որ արդար կլինի, եթե չվճարեմ ձեզ: Ճիշտ է, չեք վերջացրել իմ մազերի գործը, բայց գուցե մի ուրիշ օր: Ես մոտ եմ ապրում: Մենք նորից տեսնելու ենք իրար:- Դուրս գնացեք իմ սափրիչատնից,- ասաց սափրիչը: – Չեմ ուզում, որ ձեզ նման մարդիկ գան այստեղ: Էլ մի՛ եկեք: Ժամանակ չունեմ:- Ի՞նչ եք ուզում ասել՝ ինձ նման մարդիկ: Ես գրող եմ:- Ի՞նձ ինչ, թե դուք ինչ եք,- ասաց պրն. Տագալավիան: – Դուք խոսեցիք այդ հիմար տղայի հետ:- Մի քանի բառ միայն,- ասացի ես: – Չգիտեի, որ դա ձեզ տհաճ կլինի: Երևում էր՝ տղան հուզված է և շատ է ուզում, որ մեկն ու մեկը հասկանա իրեն:- Նա հիմար, հիմա՛ր տղա է,- ասաց սափրիչը:- Ինչո՞ւ եմ ասում այդպես,- ասաց սափրիչը: – Որովհետև իսկապե՛ս հիմար է: Վեց օր է արդեն՝ ամեն օր վազում մտնում է այստեղ ու գոռում. «Պատերա՜զմ: Պատերա՜զմ: Պատերա՜զմ»:- Չեմ հասկանում,- ասացի:- Չեք հասկանում,- ասաց սափրիչը: – Պատերա՜զմ: Չգիտեմ դուք ով եք, բայց ձեզ մի բան ասեմ:- Անունս Դոնալդ Քեննեբեկ է,- ասացի: -Կարող եք լսած լինել իմ մասին:- Իմ անունը Նիկ Տագալավիա է,- ասաց սափրիչը: – Երբեք չեմ լսել ձեր մասին:Լռեց ու նայեց աչքերիս մեջ:- Պատերա՞զմ,- ասաց:- Այո,- ասացի ես:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Մի բան ասեմ ձեզ,- շարունակեց:  – Չկա՛ պատերազմ: Ես սափրիչ եմ: Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են: Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել: Տղան վազում գալիս է այստեղ ու ասում՝ «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում», իսկ դուք խոսում եք նրա հետ: Քաջալերում եք: Նա իսկույն հավատում է ամեն ինչի, ձեզ նման:Սափրիչը լռեց ու կրկին շատ ուշադիր նայեց ինձ: Ես գլխարկս հանեցի, որպեսզի նա տեսնի, թե որքան է կտրել մազերս և ինչքան է կիսատ թողել:- Ի՞նչ եք զգում,- ասաց նա:- Հուշեր,- ասացի:- Դուք հիմար եք,- ասաց սափրիչը: – Ինչո՞ւ եք քաջալերում տղային: Առանց պատերազմների էլ նա բավական գլխացավանքներ է ունենալու: Ինչո՞ւ եք հարցնում՝ «Քանի՞ տարեկան ես»:- Ինձ թվաց՝ ժիր ու խելոք տղա է,- ասացի: – Պարզապես ուզում էի՝ նա իմանար, որ նկատել եմ դա:- Չեմ ուզում, որ ձեզ նմա մարդիկ իմ սափրիչատունը գան,- ասաց սափրիչը:- Ինձ նման մարդի՞կ,- ասացի: – Ես ատում եմ պատերազմը:- Լռե՛ք,- ասաց սափրիչը: – Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:Այս ակնարկությունն արդեն մի քիչ շատ տարօրինակ էր:- Կներեք,- ասացի,- ես չեմ սկսել պատերազմը:- Ատում եք պատերազմը,- ասաց նորից սափրիչը: – Ձեզ ասում են, որ պատերազմ կա Եվրոպայում, դուք էլ ուրեմն հավատում եք, որ պատեազմ կա Եվրոպայում:- Պատճառ չունեմ հավատալու, որ Եվրոպայում խաղաղություն է,- ասացի:- Ատո՛ւմ եք պատերազմը,- ասաց նա: – Թերթը լույս է տեսնում, վերնագիրը՝ «Պատերազմ»: Տղան վազելով գալիս մտնում է սափրիչատուն: Պատերազմ: Դուք գալիս մտնում եք ձեր մազերի համար: Պատերազմ: Ամեն մարդ հավատում է: Աշխարհը հիմարներով է լեցուն: Ինչի՞ց են թափվել ձեր մազերը:- Տենդախտից,- ասացի:- Տենդախտի՜ց,- ասաց սափրիչը: – Ձեր մազերը թափվել են, որովհետև հիմար եք: Էլեկտրական մեքենա: Սանր: Մկրատ: Մա՛զ չունեք կտրելու: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Էլ չեմ ուզում, որ հիմարները գան այստեղ ու ինձ ջղայնացնեն: Չկա՛ պատերազմ:Ճիշտ էի հասկացել, որ սափրիչն ասելիք ուներ և ուզում էր գտնել մի մարդ, որին ասեր: Շատ գոհ էի:- Դուք նշանավոր մարդ եք,- ասացի:- Մի՛ խոսեք,- գոռաց սափրիչը: Ես 11 տարեկան հիմար տղա չեմ: Ես 59 տարեկան եմ: Նշանավոր մա՜րդ: Թերթեր: Քարտեզներ: Դուք մա՛զ չունեք ձեր գլխին: Ի՞նչ եմ կտրելու ձեր կարծիքով: Տղան վազելով ներս է մտնում: Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»,- ասում է նա: «Ի՞նչ է անունդ: Քանի՞ տարեկան ես»: Ի՞նչ է պատահել: Խելագարվե՞լ եք:- Ես չէի ուզում խռովել ձեր սիրտը,- ասացի: – Թույլ տվեք վճարել:- Երբեք,- ասաց սափրիչը: – Ոչինչ չեմ ուզում: Դա մազ հարդարել չէ: Ոչ մի պեննի: Եթե մազ ունեցող մեկը գա և նստի այստեղ, ես կվերցնեմ էլեկտրական մեքենան և կհարդարեմ: Մազերը կընկնեն հատակին: Ոչ մի խնդիր: Ոչ մի հուզմունք: Ոչ մի հիմարություն: Բազկաթոռից վեր է կենում: Գլուխը լավ ձև է ստացել: Ականջները զով են: 65 սենտ: Շնորհակալ եմ: Ցտեսություն: Տղան վազելով ներս է մտնում: Ասում եմ՝ «Դո՛ւրս իմ սափրիչատնից»: Տղան դուրս է վազում: Ոչ մի աղմուկ:- Ուրիշ սափրիչներ հարդարում են իմ մազերը,- ասացի:- Շատ լավ,- ասաց: – Գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Խնդրե՜մ, գնացեք ուրիշ սափրիչների մոտ: Հիշեցեք մի բան: Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:Արդեն վստահ էի, որ հաջողությամբ թափանցել էի մարդու զայրույթի խորքը և թարմ ու ինքնատիպ նյութ էի քաղել մի նոր հուշի համար, ուստի, առանց այլևս մի բառ ասելու, դուրս եկա սափրիչատնից ու քայլեցի փողոցն ի վար:Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի. ձևեցի մի գործ, որը գոնե ավելի կմեծացնի իմ արդեն մեծ համբավը:
  
Թարգմանությունը անգլերենից՝ Կարպիս Սուրենյանց

ՆԱԽԱՍԻՐՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈԻՄ

·  Նպատակները՝

  • Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
  • Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
  1. Նպատակները՝
    • Սովորողների նախասիրությունների և հոգեբանական առանձնահատկությունների բացահայտում;
    • Ընդունելության համակարգում սովորողների ճանաչման մեխանիզմների համալրում:
  2. Խնդիրները՝
    • Աշխատանքային խմբի ձևավորում;
    • Թեստերի ընտրություն;
    • Թեստերի արդյունավետության պարզում ;
    • Աշխատանքային խմբի անդամների ուսուցում;
    • Կրթության կատարելագործման գործիքների համալրում;
    • Սովորողների անհագստացնող խնդիրների վերհանում;
    • Թեստավորման անանունության ապահովում:
  3. Նախագծի իրականացման քայլերը և ժամանակացույցը՝
    • Թեստերի ընտրություն, թարգմանություն և հրապարակում (22.12.2014-11.01.2015)
    • Փորձարկման արդյունքում թեստերում  անհրաժեշտ փոփոխությունների իրականացում (հուլիս-սեպտեմբեր. 2022)
    • Ուսումնասիրության անցկացում (05-07.10.2022)
    • Ուսումնասիրության արդյունքների վերլուծություն (08-21.10.2022)
    • Հոդվածաշարի հրապարակում (2022 թվականի նոյեմբեր):
  4. Շահառուներ՝
    • Կրթահամալիրի խորհուրդ և մասնաժողով;
    • Դասավանդողներ;
    • Սովորողներ;
    • Սովորողների ծնողներ;
    • Քաղաքացիական հասարակության` մանկավարժությամբ շահագրգիռ անդամներ:

22.12.2014        ©                   Հարություն Ղազարյան, Աշոտ Տիգրանյան

22.09.2022       ©                            Լրամշակում` Աշոտ Տիգրանյան

Ստորև բերված թեստի միջոցով պարզեք Ձեր շփվելու կարողությունները (հաղորդակցման ունակություններ): Դրա համար արագ և ճշգրիտ պատասխանեք բոլոր հարցերին: Պատասխանները կարող են լինել միայն դրական (այո) կամ բացասական (ոչ):

  1. Շա՞տ են արդյոք Ձեր ընկերները;
    այո
  2. Երկա՞ր է Ձեզ տանջում Ձեր ընկերներից որևէ մեկի հասցրած վիրավորանքը;
    ոչ
  3. Արդյո՞ք Դուք ունեք ցանկություն` հաստատել նոր կապեր տարբեր մարդկանց հետ;
    այո
  4. Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ավելի հաճելի և հեշտ է ծախսել Ձեր ժամանակը ընթերցանության կամ որևէ այլ զբաղմունքի, քան մարդկանց հետ շփման վրա;
    ոչ
  5. Դուք հե՞շտ եք շփվում այն մարդկանց հետ, որոնք բավականին մեծ են Ձեզանից տարիքով;
    ոչ
  6. Ձեր համար հե՞շտ է ինտեգրվել նոր միջավայրին
    այո
  7. Ձեր համար հեշ՞տ է կապեր հաստատել անծանոթ մարդկանց հետ;
    այո
  8. Հեշ՞տ եք նոր կոլեկտիվի հետ մերվում;
    այո
  9. Ձգտում եք Դուք` հարմար առիթի դեպքում, հանդիպել և ծանոթանալ մի նոր մարդու հետ;
    այո
  10. Նյարդայնացնու՞մ են Ձեզ շրջապատող մարդիկ և ցանկանու՞մ եք դուք մնալ ինքներդ Ձեզ հետ;
    ոչ
  11. Սիրու՞մ եք միշտ լինել մարդկանց կողքին;
    այո
  12. Դուք զգու՞մ եք դժվարության, անհարմարության կամ շփոթության զգացողություն, երբ մի նոր մարդու հետ ծանոթանալու համար ստիպված եք լինում նախաձեռնությունը վերցնել Ձեր վրա;
    ոչ
  13. Ձեզ դու՞ր է գալիս մասնակցել կոլեկտիվ խաղերի;
    այո
  14. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ անվստահ եք զգում քիչ ծանոթ մարդկանց մոտ;
    ոչ
  15. Ին՞չ եք կարծում, Ձեր համար դժվարությու՞ն չի ներկայացնի ակտիվություն մտցնել Ձեզ քիչ ծանոթ կոլեկտիվի մեջ;
    ոչ
  16. Ձգտու՞մ եք Դուք փոքր թվով սահմանափակել Ձեր ծանոթների քանակը;
    ոչ
  17. Դուք Ձեզ ազա՞տ եք զգում, երբ հայտնվում եք անծանոթ միջավայրում;
    ոչ
  18. Ճիշ՞տ է, որ դուք Ձեզ բավականաչափ վստահ և հանգիստ չէք զգում, երբ ինչ-որ բան եք ասում մեծ խումբ մարդկանց;
    այո
  19. Ճիշ՞տ է, որ Դուք շատ ընկերներ ունեք;
    այո
  20. Հաճա՞խ եք Ձեզ անհարմար, ճնշված զգում, երբ շփվում եք Ձեզ քիչ ծանոթ մարդկանց հետ:
    ոչ

Անձի հաղորդակցման հատկությունները բացահայտող տեստ

Նշեք «այո», եթե դուք համաձայն եք, կամ«ոչ», եթե Դուք համաձայն չեք:

  1. Ինձ համար դժվար է քծնել այլ մարդկանց;
    ոչ
  2. Ես, երևի թե կարող եմ առիթի դեպքում, ինձ հիմարիկի տեղ դնել, որպիսի կողքիններիս ուշադրությունը գրավեմ կամ զվարճեցնեմ ուրիշներին;
    այո
  3. Ինձնից հնարավոր է, որ լավ դերասան դուրս գա;
    ոչ
  4. Մարդկանց երբեմն թվում է, որ ես ավելի խորը բան եմ ապրում, քան իրականում;
    ոչ
  5. Ընկերության մեջ ես հազվադեպ եմ գտնվում ուշադրության կենտրոնում;
    այո
  6. Տարբեր իրավիճակներում և տարբեր մարդկանց հետ շփվելիս, ես հաճախ ինձ պահում եմ այլ կերպ;
    ոչ
  7. Ես կարող եմ պնդել միայն այն ժամանակ, երբ ես իսկապես համոզված եմ;
    այո
  8. Որպեսզի հաջողության հասնեմ գործերում և մարդկանց հետ շփվելիս, աշխատում եմ լինել այնպիսին, ինչպիսին նրանք ինձ ակնկալում են տեսնել;
    ոչ
  9. Ես կարող եմ բարեկամական լինել այն մարդկանց հետ, ում ես տանել չեմ կարող;
    ոչ
  10. Ես միշտ այնպիսին եմ, ինչպիսին երևում եմ;
    ոչ

Աշխատանքի ընտրության գործոնների բացահայտման թեստ

Նշենք պատասխանի թերթիկում «+» նշանով այն գործոնները, որոնք Ձեր համար էական են մասնագիտության ընտրության մեջ:

Գործոնների ցանկը`

  1. Հետաքրքրությունը մասնագիտության բովանդակության նկատմամբ, տվյալ մասնագետին անհրաժեշտ հատկանիշներն իմանալու ցանկությունը;
  2. Ձգտում ինքնաբարելավման, հմտությունների և կարողությունների զարգացման ընտրված աշխատանքային ոլորտում։
  3. Համոզմունքը, որ տվյալ մասնագիտությունը ունի բարձր հեղինակություն հասարակության մեջ;
  4. Ծնողների, ընկերների և ծանոթների ազդեցությունը;
    +
  5. Ծնողներից ֆինանսական անկախություն ձեռք բերելը;
    +
  6. Լավ առաջադիմություն դպրոցում այն առարկաներից, որոնք կապված են ընտրված մասնագիտության հետ;
  7. Ուրիշներին օգնելու ցանկությունը;
    +
  8. Գրավում է անհատական աշխատանքը;
  9. Երազանք ունեք զբաղվել ստեղծագործ աշխատանքով, հայտնաբերել նորը և անհայտը;
  10. Վստահություն, որ ընտրված աշխատանքի ոլորտը համապատասխանում է Ձեր կարողություններին;
    +
  11. Հնարավորություն բավարարելու նյութական կարիքները;
    +
  12. Ձեր կյանքն ավելի հագեցած, հետաքրքիր և իմաստալից դարձնելու ձգտումը;
    +
  13. Աշխատանքի մեջ Ձեր ինքնուրույնությունը ցույց տալու հնարավորությունը;
    +
  14. Գրավում է ձեռներեցությունը;
  15. Ընտանիքին ֆինանսապես օգնելու կարիքը;
    +
  16. ԲԻզնեսում փորձ ձեռք բերելու ցանկությունը;
  17. Մարդկանց հետ գործնական շփումների հետաքրքրությունը;
    +
  18. Գրավում են աշխատանքային պայմանները;
    +
  19. Հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու ցանկությունը;
    +
  20. Ձգտումը վարչական (ղեկավար) աշխատանքի;
    +
  21. ԶԼՄ-ների ազդեցությունը
  22. Մարդկանց օգնելու ցանկությունը;
    +
  23. Նյութական գործոնը մասնագիտական գործունեության մեջ;
    +
  24. Հետաքրքրում են մասնագիտության արտաքին կողմերը:
    +

Թեստ, որն ուղղված է ուսումնասիրել Ձեր մասնագիտական կողմնորոշումը

Ին՞չ եք սիրում, ին՞չ է Ձեզ դուր գալիս

  1. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ֆիզիկոսները կատակում են»;
    ոչ
  2. Կարդալ գրքեր, ինչպիսիք են` «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա», «Ժամանցային մաթեմատիկա»;
    ոչ
  3. Հետաքրքրված լինել տնտեսական աշխարհագրության հարցերով, մամուլում կարդալ ձեռնարկության տնտեսական ցուցանիշների, տնտեսության ճյուղերի զարգացման մասին;
    ոչ
  4. Կարդալ ամսագրեր,ինչպիսիք են` «Երիտասարդ տեխնիկ», «Երիտասարդության տեխնիկան», ինչպես նաև ծանոթանալ ձեռքբերումներին տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում գիտա-հանրամատչելի ամսագրերի միջոցով;
    ոչ
    Կարդալ քիմիայում հայտնագործությունների,ականավոր քիմիկոսների կյանքի և աշխատանքիմասին;
  5. Կարդալ բույսերի եւ կենդանիների մասին;
    ոչ
  6. Կարդալ, թե ինչպես են մարդիկ սովորել պայքարել հիվանդությունների դեմ, բժիշկների մասին, բժշկության ոլորտում ձեռքբերումների մասին;
    ոչ
  7. Ծանոթանալ տարբեր երկրների հետ ըստ նկարագրությունների և քարտեզների;
    ոչ
  8. Գրքեր կարդալ պատմական գործիչների և իրադարձությունների մասին;
    ոչ
  9. Կարդալ համաշխարհային գրականության դասականների ստեղծագործությունները;
    ոչ
  10. Հետաքրքրվել արվեստի պատմությամբ, լսել օպերային, սիմֆոնիկ, ջազային երաժշտություն;
    ոչ
  11. Կարդալ գրքեր դպրոցի կյանքի (մանկավարժների, ուսուցիչների, դպրոցականների) մասին;
    ոչ
  12. Հետաքրքրվել խոհարարական արվեստով, նորաձևությամբ, կահույքի նախագծումով;
    ոչ
  13. Գրքեր կարդալ պատերազմների և մարտերի մասին
    ոչ
  14. Կարդալ սպորտային ամսագրեր, թերթեր, գրքեր ականավոր մարզիկների մասին;
    ոչ
  15. Հետաքրքրվել գիտա-հանրամատչելի հոդվածներով ֆիզիկայի
    հայտնագործությունների, հայտնի ֆիզիկոսների կյանքի և գործունեության մասի;.
    ոչ
  16. Կարդալ գիտա-հանրամատչելի գրականություն մաթեմատիկական բացահայտումների, ականավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին;
    ոչ
  17. Ուսումնասիրել արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտների ձեռքբերումների մասին;
    ոչ
  18. Մասնակցել տեխնիկական ցուցահանդեսների, լսել կամ դիտել տեխնոլոգիական նորարարությունների մասին;
    ոչ
  19. Բնության մեջ գտնել քիմիական երևույթներ, քիմիական փորձեր անցկացնել, հետևել քիմիական ռեակցիաների ընթացքին;
    ոչ
  20. Ուսումնասիրել բուսաբանություն, կենդանաբանություն, կենսաբանություն;
    ոչ
  21. Ծանոթանալ մարդու մարմնի կառուցվածքի առանձնահատկություններին և օրգանների աշխատանքին;
    ոչ
  22. Հետաքրքվելօգտակար հանածոների նոր հանքերի հետազոտությունների արդյունքներով;
    ոչ
  23. Քննարկել ընթացիկ քաղաքական իրադարձությունները Հայաստանում և արտերկրում;
    ոչ
  24. Կարդալ քննադատական հոդվածներ;
    ոչ
  25. Քննարկել ֆիլմեր, թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ;
    ոչ
  26. Քննարկել երեխաների և դեռահասների դաստիարակության հարցերը և իմանալ, թե ինչպես Դուք կարող եք օգնել Ձեր ընկերներից որևէ մեկին կամ դասընկերոջը ուղղել իրենց վարքագիծը;
    ոչ
  27. Հոգ տանել տան, դասարանի մաքրության և հարմարավետության մասին, կարգի բերել Ձեր սենյակը;
    ոչ
  28. Ծանոթանալ ռազմական տեխնիկային;
    ոչ
  29. Այցելել սպորտային խաղերի եւ մրցույթների;
    ոչ
  30. Իրականացնել ֆիզիկական փորձեր;
    ոչ
  31. Մաթեմատիկական խնդիրներ լուծել;
    ոչ
  32. Դրամական եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվարկներ կատարել, իմանալ ընտանեկան բյուջեն;
    ոչ
  33. Կարդալ տեխնիկական գծագրեր և դիագրամներ, հասկանալ ռադիոսարքավորումներից և այլն;
    ոչ
  34. Պատրաստել լուծույթներ, կշռել ռեագենտներ;
    ոչ
  35. Աշխատել այգում, պարտեզում, խնամել բույսերին, կենդանիներին;
    ոչ
  36. Ուսումնասիրել տարբեր հիվանդությունների առաջացման պատճառները;
    ոչ
  37. Հավաքել օգտակար հանածոների հավաքածու;
    ոչ
  38. Ուսումնասիրել ազգերի և պետությունների առաջացուման պատմությունը;
    ոչ
  39. Սովորել և ուսումնասիրել օտար լեզուներ;
    ոչ
  40. Արտասանել, երգել, ելույթ ունենալ բեմում;
    այո
  41. Գիրք կարդալ երեխաների համար, օգնել նրանց ինչ-որ բան անել, պատմություններ և հեքիաթներ պատմել;
    ոչ
  42. Կարել, հյուսել, ասեղնագործել, պատրաստել, բարելավել կամ վերանորոգել տան սարքերը և սարքավորումներ, կահույքը և այլն;
    ոչ
  43. Մասնակցել ռազմականացված արշավների;
    այո
  44. Խաղալ սպորտային խաղեր;
    այո
  45. Հաճախել ֆիզիկայի խմբակ;
    ոչ
  46. Հաճախել մաթեմատիկայի խմբակ;
    ոչ
  47. Հետաքրքրվել ապրանքների արժեով, փորձելով հասկանալ այս կամ այն ապրանքի գնի ձևավորումը, աշխատավարձերի, աշխատանքի կազմակերպման խնդիրներ;
    ոչ
  48. Հավաքել և վերանորոգել տարբեր մեխանիզմներ, վերացնել էլեկտրական սարքավորումների և էլեկտրական բլոկի վնասվածքները;
    ոչ
  49. Հաճախել քիմիայի խմբակ (ուսումնասիրել քիմիայի ֆակուլտատիվ);
    ոչ
  50. Հաճախել կենսաբանության խմբակ;
    ոչ
  51. Ծանոթանալ բժիշկների և բուժքույրերի աշխատանքին;
    ոչ
  52. Կազմել երկրաբանական քարտեզներ;
    ոչ
  53. Այցելել պատմության թանգարաններ, ծանոթանալ մշակութային հուշարձաններին, մասնակցել հնագիտական արշավների;
    ոչ
  54. Գրավոր արտահայտել մտքերը, դիտարկումներ կատարել, օրագիր վարել;
    ոչ
  55. Հաճախել դրամատիկական խմբակ;
    ոչ
  56. Բացատրել ընկերներին, թե ինչպես է պետք կատարել ուսումնական խնդիրները, եթե նրանք դժվարանում են;
    այո
  57. Տրամադրել մի շարք ծառայություններ (վերանորոգել հագուստը, օգնել նկարել, օգնել գեղեցիկ սանրել մազերը և այլն);
    ոչ
  58. Մասնակցել ռազմական խաղերի և արշավների;
    այո
  59. Մասնակցել սպորտային մրցույթների;
    այո
  60. Մասնակցել ֆիզիկայի օլիմպիադաներ;.
    ոչ
  61. Մասնակցել մաթեմատիկական մրցույթների, օլիմպիադաների;
    ոչ
  62. Հաճախել «Բիզնես դպրոց», «Կիրառական տնտեսագիտության դպրոց», «Երիտասարդ կառավարիչ», «Երիտասարդ գործարար» խմբակները;
    ոչ
  63. Պատրաստել ինքնաթիռների և նավերի մոդելներ, հավաքել ռադիոսարքավորումներ կամ որևէ այլ կոնստրուկցիա;
    այո
  64. Մասնակցել քիմիայի օլիմպիադայի;
    ոչ
  65. Մասնակցել կենսաբանության օլիմպիադայի;
    ոչ
  66. Հոգ տանել հիվանդի մասին;
    ոչ
  67. Աջակցել ավագ ընկերներին կամ ինքնուրույն կատարել տարածքի տեղագրական հետազոտություն;
    ոչ
  68. Հաշվետվություններ ներկայացնել պատմության վերաբերյալ և հաճախել պատմական (կամ հնագիտական) խմբակ;
    ոչ
  69. Հաճախել գրական կամ լեզվաբանական խմբակ;
    ոչ
  70. Տիրապետել երաժշտական գործիքների, նկարել, փայտամշակմամբ զբավել.
    այո
  71. Պարապել կրտսեր սովորողների հետ;
    ոչ
  72. Անընդհատ շփվել տարբեր մարդկանց հետ;
    այո
  73. Կազմակերպիչ լինել խաղերի և արշավների ժամանակ;
    այո
  74. Զբաղվել սպորտային խմբակում;
    ոչ
  75. Հաշվետվություններ ներկայացնել ֆիզիկայի նոր հայտնագործությունների մասին,  կազմակերպել «ՈՒՀԱ»-ի (КВН-ի) մրցույթներ ֆիզիկայից;
    ոչ
  76. Կազմակերպել մաթեմատիկական մրցույթներ;
    ոչ
  77. Մասնակցել երիտասարդ տնտեսագետների մրցույթներին;
    ոչ
  78. Հաճախել տեխնիկական ստեղծագործության խմբակ;
    այո
  79. Մասնակցել, օգնել ավագներին կազմակերպել «Քիմիան մեր շուրջը» երեկույթներ;
    ոչ
  80. Իրականացնել փորձարարական աշխատանքներ կենսաբանությունից;
    ոչ
  81. Հաճախել սանիտարների խմբակ;
    ոչ
  82. Մասնակցել աշխարհագրական կամ երկրաբանական արշավների;
    ոչ
  83. Մասնակցել հայրենիքում կազմակերպվող արշավների;
     ոչ
  84. Սցենարներ գրել գրական երեկույթների համար;
    ոչ
  85. Այցելել թատրոն, թանգարաններ, ցուցահանդեսներ;
    այո
  86. Պարապել կրտսեր եղբայրների և քույրերի հետ.
    ոչ
  87. Նվերներ նվիրել, որոնք պատրաստված են սեփական ձեռքով;
    այո
  88. Ուսումնասիրել ռազմագիտությունը;
    ոչ
  89. Մարզել կրտսերներին սպորտային խմբակներում:
    ոչ
  90. Ամենից շատ ինձ հաճույք է պատճառում…

Ա. Իմ աշխատանքի դրական գնահատականը;

Բ. Այն բանի գիտակցությունը, որ դու գտնվում ես ընկերներիդ շրջապատում;

Գ. Այն բանի գիտակցությունը, որ աշխատանքը լավ է արված:

  1. Սպորտի մեջ կցանկանայի լինել…

Ա. Հայտնի խաղացող;

Բ. Մարզիչ, ով մշակում է խաղի մարտավարությունը;

Գ. Թիմի կողմից ընտրված ավագ:

  1. Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր…

Ա. Ունեն անհատական մոտեցում;

Բ. Ստեղծում են կոլեկտիվում մթնոլորտ, որտեղ ոչ ոք չի վախենում արտահայտել իր տեսակետը;

Գ. Ծանոթացնում են սովորողներին առարկայի լրացուցիչ թեմային:

  1. Ես չեմ սիրում այն ուսուցիչներին, ովքեր…

Ա. Չեն թաքցնում այն փաստը, որ որոշ սովորողներ իրենց դուր չեն գալիս.

Բ. Առաջացնում են մրցակցության ոգի;

Գ. Ենթադրում են, որ իրենց առարկան ամենահետաքրքիրն է և ամենալավը:

  1. Ես ուրախ եմ, երբ իմ ընկերները…

Ա. Օգնում են ուրիշներին, երբ առիթ է լինում;

Բ. Միշտ հավատարիմ են և հուսալի;

Գ. Ինտելեգենտ են և ունեն տարբեր հետաքրքրություններ:

  1. Լավագույն ընկերներ եմ համարում նրանց, ովքեր…

Ա. Հաշվի են նստում իմ կարծիքի հետ;

Բ. Կօգնեն դժվար պահին;

Գ, Գիտեն ավելի շատ, քան ես:

  1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Տարբերվում են բարյացակամությամբ ու բարեմտությամբ;

Գ. Կարող են օգնել աշխատանքի մեջ:

  1. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ:

  1. Երբ ես փոքր էի, սիրում էի…

Ա. Երբ ինձ գովում էին;

Բ. Խաղեր խաղալ ընկերներիս հետ;

Գ. Ուսման մեջ առաջընթացը:

  1. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում վատանում են ընկերական հարաբերությունները;

Գ. Երբ ինձ քննադատում են ուսուցիչները:

  1. Ես կցանկանայի, որ դպրոցը ավելի ուշադրություն դարձներ…

Ա. Անհատական կարողությունների զարգացմանը;

Բ. Սովորողների այն որակների բարելավմանը, որոնց օգնությամբ նրանք կարող են մերվել մարդկանց հետ.

Գ. Սովորողներին սովորել սովորեցնելուն:

  1. Ես չեմ սիրում կոլեկտիվներ, որոնցում…

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Մարդը կորցնում է իր անհատականությունը ընդհանուրի մեջ;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն:

  1. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

  1. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Աշխատում եմ բարյացակամ մարդկանց հետ;

Գ. Իմ աշխատանքը ինձ բավարարում է;

  1. Ես սիրում եմ, երբ…

Ա. Ինձ գնահատում են;

Բ. Հաճելի ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ;

Գ. Բավարարվածություն եմ զգում իմ կատարած աշխատանքից:

  1. Եթե իմ մասին գրեին դպրոցի կայքում, ես կուզենայի, որ…

Ա. Ինձ գովեին իմ կատարած աշխատանքի համար;

Բ. Հաղորդեին, որ ինձ ընտրել են ղեկավար պաշտոնում;

Գ. Գնահատեին այն գործը, որ ես կատարել եմ:

  1. Ես ավելի լավ կսովորեի, եթե ուսուցիչները…

Ա. Իմ նկատմամբ ունենային անհատական մոտեցում;

Բ. Կազմակերպեին բանավեճեր ինձ հետաքրքրող թեմաներով;

Գ.Ավելի շատ տեղեկություններ տրամադրեին մեծերի մասնագիտական գործունեությունից:

  1. Չկա ոչինչ ավելի վատ, քան…

Ա.Անձնական արժանապատվության նկատմամբ ոտնձգությունը;

Բ. Ընկերների կորուստը;

Գ Միշտ անհաջողություն կրել նպատակին հասնելու ճանապարհին:

  1. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ.Գործնական (պրակտիկ) արդյունքներ:.

  1. Ես հավատում եմ, որ մարդկանց մեծ մասը…

Ա.Ձգտում են անձնական հաջողության;

Բ. Ուրախ են աշխատել թիմում/կոլեկտիվում;

Գ.Իրոք-որ լավ են կատարում իրենց աշխատանքը:

  1. Ես չեմ տանում…

Ա. Վեճերը և գժտությունները;

Բ.Մարդկանց, ովքեր իրենց ավելի բարձր են դասում ուրիշներից;

Գ. Յուրաքանչյուր նոր բանի քննադատությունը:

  1. Ես կուզենայի…

Ա. Առաջացնել ուրիշների հիացմունքը;

Բ. Օգնել ուրիշներին ընդհանուր գործի մեջ;

Գ. Որ ինձ շրջապատող մարդիկ ճանաչեին ինձ որպես բազմագիտակ անձնավորություն:

  1. Ես սիրում եմ, երբ ուսուցիչը…

Ա.Պահանջկոտ է;

Բ.Դյուրըմբռնելի է սովորողների համար;

Գ. Հեղինակություն ունի:

  1. Ապագա մասնագիտության համար ես կցանկանայի որ…

Ա.Լինի մասնագիտական աճի հնարավորություն;

Բ.Որոշումներն ընդունվեն համատեղ.

Գ. Ինքնուրույն աշխատեի խնդիրների լուծման վրա:

  1. Ես կցանկանայի գիրք կարդալ…

Ա.Հայտնի մարդու կյանքի մասին;

Բ. Մարդկանց հետ շփվելու արվեստի մասին;

Գ. Ինչ-որ գործնական ձեռնարկ, օրինակ` «Արա ինքդ»

  1. Եթե ես ունենայի երաժշտական ունակություններ ես կցանկանայի լինել…

Ա.Մենակատար;

Բ. Խմբավար;

Գ. Երգահան:

  1. Ազատ ժամանակը ես մեծ հաճույքով եմ անցկացնում…

Ա. Դեդեկտիվ ֆիլմեր դիտելով;

Բ. Ընկերներիս հետ զվարճանալով;

Գ.Իմ հոբբիով զբաղված լինելով;

  1. Դպրոցական երեկույթի ընթացքում ես մեծ հաճույքով…

Ա. Կմասնակցեի որևէ մրցույթի;

Բ. Ինքս կկազմակերպեի որևէ մրցույթ և կվարեի այն;

Գ. Կհորինեի մի հետաքրքիր մրցույթ:

  1. Ինձ համար կարևոր է իմանալ…

Ա. Ինչպես հասնել նպատակին;

Բ. Ինչպես ներգրավել ուրիշներին իմ նպատակին հասնելու համար;

Գ. Ինչպես կյանքում ընտրել նպատակները:

  1. Մարդը պետք է աշխատի այնպես, որ…

Ա.Ամենից առաջ լավ կատարի իր աշխատանքը;

Բ. Ուրիշները ուրախ լինեն;

Գ. Կարիք չլինի ձևափոխել իր աշխատանքը