ԵՌԱՆԿՅԱՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐ

1.ABC եռանկյան մեջ <A= 20°, <B=15°: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
<A+<B+<C=180°
180°-20°-15°=145°
Բութանկյուն եռանկյուն է:

2.ABС եռանկյան մեջ <A=30°, <B=70°. Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
180°-30°-70°=80°
Սուրանկյուն եռանկյուն է:

3.Հայտնի է, որ ABC սուրանկյուն եռանկյան A անկյունը 20° է: Կարո՞ղ է В անկյունը փոքր լինել 70°-ից:
Ոչ, չի կարող

4.ABC եռանկյան մեջ <A=40°, <B=50°: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
180°-40°-50°=90°
Ուղղանկյուն եռանկյուն:

5.ABC եռանկյան մեջ <A=20°, <B=10°: Որո՞նք են ABC եռանկյանը էջերը, ո՞րն է ներքնաձիգը:
180°-20°-10°=150°
Բութանկյուն եռանկյուն է:

6.АВ-ն ABC եռանկյան ներքնաձիգն է: Ինչի՞ է հավասար C անկյունը:

<C=90°

7.Ամեն մի եռանկյուն ունի՞ ներքնաձիգ:
Ներքնաձիգ ունի միայն ուղղանկյուն եռանկյունը։

8.ABC եռանկյան մեջ <A=25°, <B=47°: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
180°-25°-47°=108°
Բութակյուն եռանկյուն է:

9.ABC եռանկյան մեջ <A=56°, <B= 15°: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
180°-56°-15°=109°
Բութակյուն եռանկյուն է:


10.Հայտնի է, որ ABC բութանկյուն եռանկյան C անկյունը 36° է: Կարո՞ղ է A անկյունը մեծ լինել 54°-ից:
Ոչ , չի կարող:

11.ABC եռանկյան մեջ <A=<B: Ինչպի՞ն է ABC եռանկյունը:
Ուղղանկյուն եռանկյուն է։
<A=<B45° <C90°

12.ABC եռանկյան մեջ <A=40°, <B= 100°: Ինչպիսի՞ն է ABC եռանկյունը:
180°-40°-100°=40°
Սուրանկյուն եռանկյուն է։

Եռանկյուններ

Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երեք հատվածներից, որոնք միացնում են նույն ուղղի վրա չգտնվող երեք կետեր:
Երեք կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ դրանք միացնող հատվածները՝ եռանկյան կողմեր:

Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Եռանկյունների հավասարության երրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները

Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետի հետ միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ:

Եռանկյան կիսորդ կոչվում է եռանկյան անկյան կիսորդի վրա գտնվող այն հատվածը, որը միացնում է եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի վրա գտնվող կետի հետ:  
Եռանկյան բոլոր կիսորդները հատվում են նույն կետում:

Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմը պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն:

Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասարասրուն եռանկյան հավասար կողմերը կոչվում են սրունքներ, իսկ երրորդ կողմը՝ հիմք

Հավասարասրուն եռանկյունն ունի որոշ հատկություններ, որոնք այլ եռանկյուններ չունեն:

1. Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են: 
2. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված կիսորդը նաև միջնագիծ է և բարձրություն: 
3. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդը է և բարձրություն: 
4. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը նաև կիսորդ է և միջնագիծ:

Երկրաչափական սկզբնական տեղեկություններ

Ցանկացած երկու կետերով կարելի է տանել ուղիղ, ընդ որում, միայն մեկը: 
Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:
Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:
Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ:
Երկու երկրաչափական պատկերներ կոչվում են հավասար, եթե վերադրումից հետո դրանք համընկնում են:
Հատվածի այն կետը, որը հատվածը տրոհում է երկու հավասար մասերի կոչվում է միջնակետ:
Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մեկը մյուսի շարունակությունն է, կոչվում են կից անկյուններ:
Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի:
Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են:
Հակադիր անկյունները հավասար են:
Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:
Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում: