Խեթական թագավորություն

Հնագույն զարգացած թագավորությունների և պետությունների շարքին է պատկանում նաև Խեթական թագավորությունը։

Խեթերը հնագույն ցեղեր էին ովքեր ապրում էին Փոքր ասիա թերակղզում։ Խեթական թագավորությունը իր հզորության գագաթնակետին հասցրեց Լաբառնա թագավորը, իսկ մայարաքաղաք հռչակվեց Խաթուսասը։ Այս ժամանակահատվածում հզորանում էին մի շարք այլ ցեղամիավորումներ և Խեթական պետությունը կործանվեց հենց այդ ցեղերի հետ 50-ամյա պատերազմների մեջ գտնվելու պատճառով։

Խեթական թագավորության մայրաքաղաք կառուցողները իրենց հռչակում էին Առյուծ արքա։ Նրանք կառուցում էին նաև այլ անմատչելի կառույցներ ու ամրոցներ։ Իսկ ամրոցների ներսում կառուցվում էին մեծաթիվ գաղտնարաններ, գաղտնի անցումներ։

Առաջին պարապմունք՝ Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում

Խոսրով Մեծի օրոք (211-259 թթ.) 226 թվին Պարսկաստանում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն շոշափում էին նրա հարևանների շահերը: Պարսք աշխարհի արքայիկներից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, տապալում է Արտավան Ե-ի իշխանությունը, կործանում Պարթևական թագավորությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը: Արտաշիրը և նրա հաջորդները ձգտում էին շուրջ 6 դար հետո վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու տիրույթները:

Մեծ Հայքի թագավորությունը դրանով իսկ դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամիներից մեկը: Պատճառն այն էր, որ այն նախկինում մաս էր կազմել Աքեմենյան տերության, և այնտեղ շարունակում էր իշխել Արտաշիրի կողմից տապալված Արշակունիների արքայատոհմի հայկական ճյուղը: Իր հերթին Հայոց թագավորությունն էլ վճռական քայլեր ձեռնարկեց պարթև Արշակունիների իշխանությունը Պարսկաստանում վերականգնելու համար: Խոսրով Մեծը ոչ միայն ապաստան տվեց պարթև վերջին թագավոր Արտավան Ե-ի փախստական որդիներին և հարազատներին, այլև մեծ թվով պարթև ազնվականների ու մեծատոհմիկների: Սրանք, ձգտելով վերականգնել իրենց իշխանությունը և կարիք ունենալով հայկական զինված ուժերի օգնության, ճանաչեցին Խոսրովին որպես Արշակունյաց տոհմի գլխավորի: Հայոց թագավորին, որի զորքերը պատերազմի սկզբին ազատագրեցին հյուսիսարևմտյան Պարսկաստանի մեծ մասը, օգնում էին վրացական և աղվանական զինված ուժերը: Իր հնարավորությունների շրջանակում Հայոց թագավորությանը օգնում էր նաև թուլացած Հռոմը:

Եթե նախկինում հայոց պետականությունը վտանգվում էր ուժեղ Հռոմի կողմից, ապա այժմ նրա անկախության համար անմիջական վտանգ էր ներկայացնում Սասանյան Պարսկաստանը: Ինչպես նախկինում պարթևները, այդպես էլ այժմ Հռոմն էր շահագրգռված, որ պահպանվի ուժեղ հայկական պետությունը՝ որպես հակակշիռ Սասանյան Պարսկաստանի: Նախկինում պարթևների հետ դաշնակցող հայերը այժմ արդեն հակասասանյան պայքարում դաշնակցում էին Հռոմի հետ՝ փորձելով երկրի անվտանգությունն ապահովել հռոմեական զինված ուժերի աջակցությամբ:

Երկրորդ պարապմունք՝ Սասանյանների հեղաշրջումը Պարսկաստանում  (շարունակություն)

Արտաշիրի պայքարը հայ-հռոմեական ուժերի դեմ սկզբում ավարտվում է նրա ծանր պարտություններով: Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից: Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ Ա Սասանյանը: Պարսից ռազմատենչ փառասեր արքային 252 թ. հաջողվում է ռազմակալել Մեծ Հայքի թագավորության մեծ մասը: Խոսրով Ա-ն քաշվում է թագավորության արևմտյան շրջանները:

256 թվին մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը, և հռոմեական օգնության շնորհիվ Խոսրով Մեծին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ողջ տարածքում: Սա խիստ անհանգստացրեց Շապուհ Ա-ին, որը Խոսրով Մեծին սպանելու առաջադրանքով Հայաստան է ուղարկում պարթև իշխան Անակին և նրա եղբորը իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից: Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259 թ., սպանեցին Խոսրով Մեծին: Դավադիրներն սպանվեցին հոգեվարքի մեջ գտնվող հայոց թագավորի հրամանով, իսկ Անակի որդի Գրիգորին և Խոսրով Մեծի որդի Տրդատին փախցրեցին Հռոմ: Այնուհետև Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր: Սասանյանները փորձ էլ չարեցին վերացնելու Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից: Նրանք պարթև Արշակունիների նմանությամբ Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության:

Արքայազն Տրդատը Հռոմում մեծացավ, ստացավ փայլուն կրթություն և դարձավ զինվորական: Ցուցաբերած մեծ ծառայությունների համար կայսրությունն արդեն 274 թվին նրան թագադրեց և ուղարկեց Հայաստան, սակայն հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ: Կայսր դարձած Դիոկղետիանոսը 288 թվին զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության տարածքի մեծ մասում: Շապուհ Ա-ի որդի Ներսեհ Սասանյանը, որ փորձել էր հիմք դնել անկախ արքայատոհմի, ստիպված եղավ քաշվել Մեծ Հայքի արևելյան շրջանները: 293 թ. Ներսեհ Սասանյանը բազմեց սասանյան գահին: Նա՝ վախենալով հայերի հնարավոր գործողություններից, Տրդատ Գ-ին հանձնեց իր տիրույթները Մեծ Հայքում՝ պահելով միայն անդրտիգրիսյան երկրամասերը: Սակայն ամրապնդվելով գահի վրա՝ Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ՝ փորձելով տիրել Մեծ Հայքին: Սկզբնական որոշ հաջողություններից հետո նա ջախջախիչ պարտություն կրեց Բասենի գավառի Օսխա գյուղի մոտ 297 թվին: Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը: Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում կնքում է 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Շատ չանցած, Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջում Է Հայոց թագավորությանը: Արևելքում խաղաղություն է հաստատվում, և պատերազմներից հոգնած ժողովուրդները ազատ շունչ են քաշում:

Առաջին պարապմունք Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում․ Սելջուկ թուրքերի արշավանքներ

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը:

Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:


Երկրորդ պարապմունք՝

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Հայաստանի նվաճումը

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:

1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ:

Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա:

XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

Բագրատունյաց Հայաստանի կործանումը

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան): Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը: 908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային: Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914–922 թթ.) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989–1020 թթ.):Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին: 

Երկրորդ պարապմունք

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան (1042 թ.), պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան): X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ («արքայիկ» պատվանունով) որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի (Կարսի) թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը (972–1113 թթ.): Այդ թագավորության վերացումից (1113 թ.) հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

Կառլոս Մեծ

Կառ­լոս Մե­ծը Ֆրան­կա­կան պե­տու­թյան Կա­րո­լինգ­նե­րի ար­քա­յա­տոհ­մի (751 թ. – X դար) թա­գա­վոր է (768–800 թթ.) և կայսր (800–814 թթ.): Ար­քա­յա­տոհ­մը կոչ­վել է զո­րա­վար ու հմուտ քա­ղա­քա­գետ Կառ­լոս Մե­ծի անու­նով. նրա օրոք Ֆրան­կա­կան պետու­թյու­նը հա­սել է իր հզո­րու­թյան գա­գաթ­նա­կե­տին:

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հա­րա­վա­յին լան­ջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսու­թյու­նը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում: VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է:778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբ­նե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կե­րը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռո­լան­դը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրա­գոր­ծու­թյու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրա­կա­նու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից է:Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: 800 թ-ի վեր­ջին Հռո­մի Սբ Պետ­րոս տա­ճա­րում Լևոն III պա­պը Կառլոս Մե­ծին թա­գադ­րել է կայսր: Ֆրան­կա­կան պե­տու­թյու­նը հռչակ­վել է իբ­րև Հռո­մե­ա­կան կայս­րու­թյուն: Շու­տով Կառլոս Մե­ծի կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել է նաև Բյու­զան­­դիայի կայս­րը: Աշ­խար­հա­կալ տե­րու­թյու­նը մի­աս­նա­կան օրենք­նե­րով կառավարելու նպա­տա­կով Կառլոս Մե­ծը հրա­տա­րա­կել է բազ­մա­թիվ կա­պի­տու­լար­ներ (կար­գադ­րու­թյուն): Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տել է ավա­տա­տի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն Արևմտյան Եվ­րո­պա­յում: Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Կառլոս Մեծն Իտա­լի­ա­յից, Իռ­լան­դի­ա­յից, Իս­պա­նի­ա­յից և Բրի­տա­նի­ա­յից ար­քու­նիք է հրա­վի­րել կրթված մարդ­կանց: Այդ դա­րաշր­ջա­նի ամե­նան­շա­նա­վոր գոր­ծի­չը բրի­տա­նա­ցի Ալ­քո­ւինն էր, որը դար­ձավ Աախե­նի ակա­դե­մի­ա­յի ղե­կա­վա­րը: Ֆրանկ­նե­րի շրջա­նում մեծ համ­բավ ու­ներ Այն­գար­դը. նա գրել է Կառլոս Մե­ծի վար­քը: Կայ­սեր օրոք ծա­վալ­վել է եկե­ղե­ցի­նե­րի, տա­ճար­նե­րի և պա­լատ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որոն­ցից պահ­պան­վել է Աախե­նի տա­ճա­րը (798–805 թթ.): Նրա աջակ­ցու­թյամբ դպրոց­ներ են բաց­վել եպիս­կո­պո­սա­րան­նե­րում, որ­տեղ հա­վաք­վել և ար­տագր­վել են հու­նա­րեն ու լա­տի­նե­րեն ձե­ռագ­րեր: Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: Կայս­րու­թյան տրո­հ­մանը նպաստել է նաև բուռն ավա­տա­կա­նաց­ումը, որը տա­նում էր դե­պի քա­ղա­քա­կան բա­ժան­վա­ծու­թյուն: Կենտ­րո­նա­խույս ձգտում­նե­րը գլխա­վո­րում էին Կառ­լոս Մե­ծի հա­ջորդի` Լյու­դո­վի­կոս Բա­րե­պաշ­տի 3 որ­դի­նե­րը: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 

Հետաքրքիր փաստեր հայոց պատմության էջերից

Մուլտֆիլմ ՝ Ճանապարհ դեպի Բաղեշ՝

Արտաշես արքայից արքա, Տիգրան Մեծի և հայ-հռոմեական հարաբերությունների մասին։

Սա Վանի բերդն է, որը գտնվում է Վանի քաղաքում, Իսկ Վանն իր հերթին գտնվում է Վասպուրական նահանգում: Բոլորը միասին ներկայիս Արևմտյան Հայաստանի մի գողտրիկ անկյուն են:

%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a2%d5%a5%d6%80%d5%a4

Հայկական լեռնաշխարհի մյուս գեղատեսիլ, պատմական և հետաքրքիր վայրերից են հայկակական լեռները:

 Մասիս (Արարատ) և Սիս լեռները համարվում են Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներից երկուսը:

           Սիս (3925)              Մասիս(5165 մ)

Երկու լեռները միասին կոչվում են նաև Մասիսներ:

Հաջորդ բարձր լեռը Արագածն է, որն ունի 4090 մ բարձրություն: Այն ունի չորս գագաթ, այդ իսկ պատճառով կոչվում է Քառագագաթ լեռ:

%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d5%ae

Ինչպես յուրաքանչյուր տարածաշրջան, Հայկական լեռնաշխարհն ևս ունի գետեր և լճեր: Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերն են՝ Սևանա լիճ, որը հիմա մեր պետության տարածքում է: Հայստանի մայրաքաղաքը Երևանն է:

%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3

Վանա լիճ, որը հիմա Թուրքիայի Հանրապետության տարածքում է: Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է:

Այն մեր Արևմտյան  հարևանն է:

%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3

ՈՒրմիա լիճ, որը ներկայաումս Իրանի Իսլամական Հանրապետության ՝ Թեհրան մայրքաղաքով, պետության տարածքում է: Այն մեր հարավային՝ ներքևի, հարևան պետությունն է:

%d5%b8%d6%82%d6%80%d5%b4%d5%ab%d5%a1-%d5%ac%d5%ab%d5%b3

Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերն են՝ Կուր, Եփրատ, Տիգրիս, Ճորոխ, Երասխ, Հալիս, Գայլ և այլն:

Հիշեցում՝

Հայկական լեռնաշխարհը և Հայաստանի Հնարապետությունը նույն հասկացությունները, պետությունները և տարածքները չեն: Քանի որ ժամանակի ընթացքում Հայկական լեռնաշխարհը տարբեր պատճառներով տարածքային առումով կրճատվել է  և 300 հազար քառակուսի կմ-ից դարձել 30 հազար քառակուսի կմ տարածքով պետություն:

Աշխարհի չորս կողմերը:                               

                                      Հյուսիսային

                                             կողմ

 Արևմտյան                                                    Արևելյան

    կողմ                                                                    կողմ                              

                                        Հարավային

                                               կողմ