Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն- շարադրություն, մտորում նշված թեմայով (ծավալը՝ կես էջից ավելի)

Իմ կարծիքով, եթե պատերազմ չլիներ մենք երբեք զոհեր չէինք ունենա, բայց Ադրբեջանը ավելի ու ավելի շատ է հայ զինվորների սպանում։ Այդ պատճառով Ադրբեջանը քիչ-քիչ մտնում է Հայաստանի տարացծքները։ Իմ կարծիքով զոհվահծի ընտանիքը շատ մեծ ցավ է զգում։

Գաբրիել Գարսիա Մարկես

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը՝ նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը՝ այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի, թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

  • Ստեղծագործության ո՞ր տողերում էր խտացված ստեղծագործության գլխավոր գաղափարը:
    – Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:
  • Ինչպե՞ս կմեկնաբանես դու այն:
    Ինձ թվում է՝ եթե մարդիկ աշխարհի խնդիրներով մտահոգ լինեն, կառուցեն աշխարհը, այլ ոչ թե քանդեն պատերազմների միջոցով, ապա աշխարհը ավելի զարգացած ու գեղեցիկ կլինի։ Դրա համար առաջինը պետք է վերականգնել մարդուն, հետո նոր՝ աշխարհը։
  • Դու է´լ շարադրիր մտքերդ հետևյալ թեմայով.
    • Ինչպես վերանորոգել աշխարհը
      Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրս պետք է լավ կատարենք մեր գործը, որպեսզի կարողանանք ինչ-որ չափով նվազեցնել աշխարհի խնդիրները։

Հովհաննես Թումանյան. «Անկեղծ չենք»


Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:
Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:
Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:
Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:
Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով:


Հովհաննես Թումանյանը այա հոդվածը գրել է տարիներ առաջ , բայց այն մեր օրերում ևս արդիական է։
Բոլոր մարդիկ կեղծավոր են, յուրաքանչյուրը խաղում է իր դերը
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածր են ու կեղծավոր:
Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․
Քաղաքական գործիչներն ել իրենց աշխատանքը կատարելու փոխարեն իրենք են բարձրանում,
հեծնում աշխատանքին։
Նրանց խոսքն ինչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:
Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով:
Նույնիսկ հիմա էլ, ընտրություններին կեղծում են մարդկանց ձայները թույլ չտալով ժողովրդին կատարել ճիշտ ընտրություն։

Հովհաննես Թումանյանը

Գրիգոր Զոհրապ. Մեջբերումներ

 Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են:

► Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե:

► Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ… հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ:

► Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ:

► Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին:

► Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի:

► Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն:

► Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը:

► Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները:

Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն



<<Զաբուղոն>> պատմվածքը մի տղայի մասին էր ,ով գյուղում էր ապրում։ Նա ճարպիկ հանցագործ էր և չէր սիրում հեշտ տներ թալանել, այլ բացում էր դժվար բացվող կողպեքները, թալանում ամենաբարձր պարիսպ ունեցող տները։ Զաբուղոնը չէր սիրում թալանել, դա ուղղակի նրա սիրելի հոբբին էր։ Զաբուղոնը նշանված էր, սակայն ոչ եկեղեցով։ Իր սիրեցյալը Վասիլիկն էր, ում հետ ամեն գիշեր հանդիպում էր։ Վասիլիկը ագահ էր ու ցուցամոլ։ Մի օր մեկ ուրիշը նրան ամուսնության առաջարկ է անում, և Վասիլիկը ընդունում է առաջարկը։ Զաբուղոնից ազատվելու համար տղային մատնում է ոստիկաններին։ Զաբուղոն յոթ տարի պետք է մնար բանտում։ Բազմաթիվ փորձեր է անում փախուստի, սակայն միշտ բռնվում ։ Զաբուղոնը վեց անգամ փախուստի փորձ է անում, սակայն միշտ բռնվում է։ Վերջապես երրորդ տարում նրան հաջողվում է փախչել։ Նա գնում է Վասիլիկի տուն ու նրան տեսնում ուրիշ տղայի կողքին։ Զաբուղոնը վերցնում է դանակը և ուզում է վրեժխնդիր լինել, սակայն մտափոխվում է ու դուրս գալիս տնից։ Նա որոշ ժամանակ զբոսնում է փողոցներով, իսկ հետո վերադառնում բանտ, քանի որ տեղ չուներ գնալու։

Ակուտագավա Րյունոսկեի «Գորտը» 

Գորտերն ու օձը

Այս պատմությունը գորտերի մասին էր, որոնք հավաքվել էին լճակում ու կռկռալով զրուցում էին։ Գորտերից մեկն իրեն պրոֆեսորի տեղը դնելով երևակայում էր, որ ջուրը, միջատները, երկինքը, խոտը, ծառերը ինչ գոյություն ունի երկրի վրա իրենց համար է ստեղծված։ Բոլոր գորտերը կըռ կըռալով հաստատում էին նրա ասածը։
Լճակի մոտ մի օձ էր քնած, որին արթնացրեց գորտերի կռկռոցը։ Օձը դանդաղ մոտեցավ գորտերին և կուլ տվեց <<առաջնորդին>>։
Մինչ լճակի բնակիչները ճչում էին,օձը հանգիստ կուլ տվեց գորտին, և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում։
Տարեց մի գորտ ասաց, որ օձն էլ գոյություն ունի իրենց համար, թե չէ իրենք անսամանորեն կը-
բազմանային և լճակում նեղվածք կլիներ։ Կերված գորտն էլ զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված։ Եվ ամեն բան աշխարում առանց բացառության գոյություն ունի իրենց համար։
Թող սուրբ լինի անունը քո, Տեր։

Պարտուսի գերին


Վանո Սիրադեղյան

Պատմվածքը մի տղայի մասին էր, ով արդեն մի քանի տարի սովորում էր վեցերորդ դասարանում։ Հենդոն իր համադասարանցիներից այնքան մեծ էր, որ իրենց հորեղբայր էր գալիս։ Հենդոյի բլոր քառորդները երկուս էին՝ բացի աշխանտանքի ուսուցումից։
Նրա մայրը ուրախ էր, որ որդին ոսկե ձեռքեր ունի և կարող էր իր տունը պահել։ Հենդոն մեծ ոգևորությամբ էր աշխատում փայտի հետ։ Նա միշտ ստուգում էր իր պատրաստած փայտե առարկաները։
Մի անգամ Հենդոյին հանձնարարում են դպրոցի ողջ կահույքը վերանորոգել։ Նա մեծ ուրախությամբ կատարեց իրեն հանձնարարած աշխատանքը։ Սակայն տարեվերջին աշխատանքի ուսուցուման քառորդը երկուս էր։ Դա Հենդոյին բարկացրեց։ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Հրանտ Մաթևոսյանի մտքերից

  • Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան։
  • Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
  • Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։
  • Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում…
  • Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
  • Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան… ոչ էլ այնքան դառը, որ թքեն
  • Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ 
  • Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:
  • Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ 
  • Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ 
  • Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ 
  • Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։
  • Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ 
  • Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:
  • Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:
  • Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
  • Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր:

    «…Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

«…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

Հրանտ Մաթևոսյան: Հացը

Ես կարդացի Հրանտ Մաթևոսյանի <<Հացը >>պատմվածքը։Դա պատմություն է մի տղայի մասին, ով ամբողջ օրը գիրք է կարդում և ոչնչով չի օգնում իր ծնողներին։Մի օր նրանց խոզերը կորչում են, իսկ ծնողները այլ կարևոր աշխատանքներ պետք է կատարեին։Նրանք խնդրում են տղային փնտրել խոզերին։ Տղան մեծ դժկամությամբ կատարում է նրանց խնդրանքը։Բացատում նա չի փնտրում խոզերին , շարունակում է կարդալ իր գիրքը, ուտել բրդուճը և վերադառնում է տուն։ Ծնողները շնորհակալություն են հայտնում տղային ,որ փորձել է գտնել խոզերին, բայց չի կարողացել։Տղան ամաչում է իր արարքից ․առանց հաց ուտելու մտնում է անկողին։

Ինձ թվում է՝ տղան հասկացավ իր սխալը, որ չպետք է միայն իր դասերով զբաղվի, այլ պետք է օգնի նաև իր ծնողներին, որովհետև նրանք իրեն շատ են սիրում և ամեն ինչ անում են իր համար։

Պատմվածքից ինձ դուր եկավ այս հատվածը․

Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ, իմ հորեղբորից ետ մնալով։