Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.                                                                                                                                       
 Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր: 2. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:3. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

  1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վայել, մկըկ-մկկալ, տը՜զզ-տզզալ, թրը՛խկ-թրխկալ:

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Վերանայել, վերակառուցել, ստորագրել, մակագրել, հակաճառել, վերադառնալ, անդրադառնալ, արտահայտել։