Կատարել առաջադրանքները

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
    • Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
    • Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
    • Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
    • Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
  2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
    • Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
    • Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց։ (վախենալ-ինչի՞ց)
    • Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
    • Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
    • Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
    • Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
  3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
    • Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
    • Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
    • Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
    • Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
    • Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
    • Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    • Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
    • Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
    • Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
  4. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
    • Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում: