Վարժ․263
 ա) (a + 1) 2 − 2 (a + 1) + 1=a2+2a+1-2a-2+1=a2
 բ) (m − n) 2 + 2n (m − n) + n2 = m2-2mn+n2+2mn-2n2+n2=m2
գ) (p − q) 2 − 2 (p2 − q2 ) + (p + q) 2 =p2-2pq+q2-2p2+2q2+p2+2pq+q2=4q2
 դ) (x + 2y) 2 + 2 (x2 − 4y 2 ) + (2y − x) 2 =x2+4xy+4y2+2 x2 − 8y 2 +4y2-4xy+x2=4x2

Վարժ․266
ա) (1 + x)(1 − x)(1 + x2 )=(1-x2)(1+x2)=1-x4
 բ) (a − 1)(1 + a)(a2 + 1)= (a2-1) (a2 + 1)=a4-1
գ) (m + n)(n − m)(m2 + n2 )= (n2 — m2) (m2 + n2)=n4-m4
 դ) (3 − p)(p2 + 9)(p + 3) =(9-p2)(9+p2)=81-p4
ե) (x + 2)(4 − x2 )(x − 2) =(x2-4)(4-x2)=4x2-x4-16+4x2=-x4+8x2-16=-(x2-4)2
զ) (p + q) 2 (p − q) 2 = (p2-q2)2
է) (a − b)(a − b)(a + b)(a + b) =(a2-b2)(a2-b2)=(a2-b2)2
ը) (5 + m)(m − 5)(m − 5)(m + 5)=(m2-25)(m2-25)=(m2-25)2

Բայի տեսակները. անորոշ դերբայ

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա

Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։

Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։

Բայի  -ել  և  -ալ  վերջավորությունների  ե  և  ա  ձայնավորները խոնարհիչներ են:

Բայի խոնարհումով է որոշվում, թե բայի սկզբնաձևը՝ անորոշ դերբայը, այլ դերբայների և դիմավոր ձևերի փոփոխվելիս ինչ կանոնների է ենթարկվում: Անորոշ դերբայում -ել վերջավորություն ունեցող բայերը կոչվում են ե խոնարհման բայեր: Այսպես՝ հասնել, ազատել, զարդարել ե խոնարհման բայեր են: Անորոշ դերբայում -ալ վերջավորություն ունեցող բայերը կոչվում են ա խոնարհման բայեր: Այսպես՝ զգալ, հուսալ, թարմանալ ա խոնարհման բայեր են:

Բայերի մասին

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը վերջանում են -ել-ալ մասնիկներով:

Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝ խոնարհում, եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գնացի, եկար, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, (եզակի թվով գործածված բայեր են):

Պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի (հոգնակի թվով գործածված բայեր են):

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:

Երկրորդ պարապմունք
Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվեստում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համալիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պերուցցի): Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդներում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ): Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը: Այս  միտումներն արտահայտվել են գրականության մեջ («Սասնա ծռեր» էպոս, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմ), արմատական տեղաշարժեր են նկատվել իրավունքի (Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, Ներսես Լամբրոնացի և ուրիշներ), երաժշտության (Գրիգոր Խուլ, Գևորգ Սկևռացի, Ներսես Շնորհալի և ուրիշներ), թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և մշակույթի այլ բնագավառներում: Ստեղծվել են կրթության և գրչության կենտրոններ, համալսարաններ, մատենադարաններ, ծաղկել են եկեղեցաշինությունը, մանրանկարչությունը, կիրառական արվեստն ու արհեստները:

Ատոմ,մոլեկուլ:Պարզ և բարդ նյութեր:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ(ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի): Ժամանակակից ֆիզիկոսները հաստատեցին, որ ատոմները թեև անզեն աչքի համար տեսանելի չեն, բայց իրականում գոյություն ունեն: Ատոմ անվանումը զուտ պատմական է: XX դարում ֆիզիկոսներն ապացուցել են, որ ատոմը ֆիզիկական ճանապարհով կարելի է բաժանել այսպես կոչված տարրական մասնիկների և ստանալ ատոմային էներգիա: Հաստատվել է, որ ատոմը ֆիզիկապես բաժանելի է: Այդ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան: Քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են,էլեկտրաճեզոք են:Ներկայումս հայտնի է 117 քիմիական տարր: Երկրի վրա և տիեզերքում հայտնա-բերվել է 92 տեսակի ատոմ, որոնք միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափերով և զանգվածով: Մնացած 25-ը ստացվել են արհեստական ճանապարհով՝ տարբեր ֆիզիկական եղանակներով: Դրանք անկայուն են և փոխարկվում են մեկը մյուսի: Տարբեր տեսակի ատոմների մասին տեղեկություններն ընդհանրացված են Ջոն Դալթոնի մշակած ատոմային տեսության մեջ: Այդ տեսության էությունը հետևյալն է.                                                                                                                                       
 Ատոմա-մոլեկուլային տեսություն
1.Գոյություն ունեն մոլեկուլային,ատոմային և իոնային կառուցվածքով նյութեր: 2. Մոլեկուլը նյութի փոքրագույն մասնիկն է,որը պահպանում է նյութի հատկությունները:3. Մոլեկուլները կազմված են ատոմներից:
4.Ատոմը հունարենից թարգմանվում է անբաժանելի:
5.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմները և մոլեկուլները պահպանվում են,քիմիական երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում  են,ատոմները պահպանվում են:
6. Ատոմները քիմիապես անբաժանելի մասնիկներ են:
7.և մոլեկուլները և ատոմները գտնվում են անընհատ շարժման մեջ:
8.Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է:
9.Միևնույն տեսակի կամ տարրի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր,երկու և ավելի տեսակի ատոմների կամ տարրերի միացումից` բարդ նյութեր:

  1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել, քարոզ-քարոզել, ձև-ձևել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղել, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վայել, մկըկ-մկկալ, տը՜զզ-տզզալ, թրը՛խկ-թրխկալ:

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Վերանայել, վերակառուցել, ստորագրել, մակագրել, հակաճառել, վերադառնալ, անդրադառնալ, արտահայտել։

Վարժ․ 254
ա) (x − y) 3 =x3-3x2y+3xy2-y3
 բ) (x − 1) 3 =x3-3x2+3x-1
 գ) (x − 2) 3 =x3-6x2+12x-8
 դ) (x − 3) 3 =x3-9x2+27x-27


Վարժ․ 255.
ա) (a + b) 3 = a3+3a2b+3ab2+b3
բ) (a − b) 3 = a3-3a2b+3ab2-b3
 գ) (a + 2) 3 = a3+6a2+12a+8
դ) (a − 2) 3 = a3-6a2+12a-8
 ե) (a + 3) 3 = a3+9a2+27a+27
զ) (a − 3) 3 = a3-9a2+27a-27
 է) (a + 4) 3 = a3+12a2+48a+64
ը) (a − 4) 3 = a3-12a2+48a-64
թ) (2a + b) 3 =8a3+12a2b+6ab2+b3
 ժ) (a − 2b) 3 =a3-6a2b+12ab2-8b3
 ի) (3a + 2b) 3 =27a3+54a2b+36ab2+8b3
 լ) (2a − 3b) 3 =8a3-36a2b+54ab2-27b3


Վարժ․ 256
ա) a2 − 2ab + b2 =(a-b)2
 բ) a2 + 4a + 4=(a+2)2
 գ) a2 + 6a + 9=(a+3)2
 դ) a2 − 10a + 25= (a-5)2
ե) a3 + 3a2 + 3a + 1= (a+1)3
զ) a3 − 3a2 + 3a – 1=(a-1)3
է) a3 + 6a2 + 12a + 8=(a+2)3
ը) a3 − 6a2 + 12a – 8=(a-2)3

Վերածննդի ժամանակաշրջան

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): «Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 

Կառլոս Մեծ

Կառ­լոս Մե­ծը Ֆրան­կա­կան պե­տու­թյան Կա­րո­լինգ­նե­րի ար­քա­յա­տոհ­մի (751 թ. – X դար) թա­գա­վոր է (768–800 թթ.) և կայսր (800–814 թթ.): Ար­քա­յա­տոհ­մը կոչ­վել է զո­րա­վար ու հմուտ քա­ղա­քա­գետ Կառ­լոս Մե­ծի անու­նով. նրա օրոք Ֆրան­կա­կան պետու­թյու­նը հա­սել է իր հզո­րու­թյան գա­գաթ­նա­կե­տին:

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հա­րա­վա­յին լան­ջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսու­թյու­նը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում: VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է:778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբ­նե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կե­րը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռո­լան­դը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրա­գոր­ծու­թյու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրա­կա­նու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից է:Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: 800 թ-ի վեր­ջին Հռո­մի Սբ Պետ­րոս տա­ճա­րում Լևոն III պա­պը Կառլոս Մե­ծին թա­գադ­րել է կայսր: Ֆրան­կա­կան պե­տու­թյու­նը հռչակ­վել է իբ­րև Հռո­մե­ա­կան կայս­րու­թյուն: Շու­տով Կառլոս Մե­ծի կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել է նաև Բյու­զան­­դիայի կայս­րը: Աշ­խար­հա­կալ տե­րու­թյու­նը մի­աս­նա­կան օրենք­նե­րով կառավարելու նպա­տա­կով Կառլոս Մե­ծը հրա­տա­րա­կել է բազ­մա­թիվ կա­պի­տու­լար­ներ (կար­գադ­րու­թյուն): Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տել է ավա­տա­տի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն Արևմտյան Եվ­րո­պա­յում: Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Կառլոս Մեծն Իտա­լի­ա­յից, Իռ­լան­դի­ա­յից, Իս­պա­նի­ա­յից և Բրի­տա­նի­ա­յից ար­քու­նիք է հրա­վի­րել կրթված մարդ­կանց: Այդ դա­րաշր­ջա­նի ամե­նան­շա­նա­վոր գոր­ծի­չը բրի­տա­նա­ցի Ալ­քո­ւինն էր, որը դար­ձավ Աախե­նի ակա­դե­մի­ա­յի ղե­կա­վա­րը: Ֆրանկ­նե­րի շրջա­նում մեծ համ­բավ ու­ներ Այն­գար­դը. նա գրել է Կառլոս Մե­ծի վար­քը: Կայ­սեր օրոք ծա­վալ­վել է եկե­ղե­ցի­նե­րի, տա­ճար­նե­րի և պա­լատ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որոն­ցից պահ­պան­վել է Աախե­նի տա­ճա­րը (798–805 թթ.): Նրա աջակ­ցու­թյամբ դպրոց­ներ են բաց­վել եպիս­կո­պո­սա­րան­նե­րում, որ­տեղ հա­վաք­վել և ար­տագր­վել են հու­նա­րեն ու լա­տի­նե­րեն ձե­ռագ­րեր: Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: Կայս­րու­թյան տրո­հ­մանը նպաստել է նաև բուռն ավա­տա­կա­նաց­ումը, որը տա­նում էր դե­պի քա­ղա­քա­կան բա­ժան­վա­ծու­թյուն: Կենտ­րո­նա­խույս ձգտում­նե­րը գլխա­վո­րում էին Կառ­լոս Մե­ծի հա­ջորդի` Լյու­դո­վի­կոս Բա­րե­պաշ­տի 3 որ­դի­նե­րը: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 

Լեզվական աշխատանք



1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:

ա. Գեղանկարչության մեջ առաջին անգամ Հովհաննես Այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, Արարատը և արարատյան դաշտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

բ. Վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է Նարեկավանքը, որը միջնադարյան Հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:

գ. Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ Կասպից ծովի ափին:

2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:

Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում:
Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ:
(Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը:
Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում:

3. Նշված ածանցներով կազմի՛ր ածականներ:

-ական՝ — խոհարարական, դպրոցական, կավագործական, ոստիկանական
-ային՝ — համաշխարհային, գարնանային, մարդկային, գործարանային
-ավոր – գունավոր, ակնոցավոր
ան- անվախ, անպարտելի, անթերի
դժ- դժգոհ, դժգույն, դժբախտ
տ- տձև, տգետ, տգեղ, տհաճ